Լեռնային խաղտտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GreyWagtail Kent.jpg

Լեռնային խաղտտնիկ (Motacilla cinerea), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։

Լեռնային խաղտտնիկի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչը և թևերը գորշասև են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը և որովայնը` սպիտակավուն, որովայնը և պոչը ծածկող փետուրները` դեղնավուն։ Պոչը մարմնից երկար է։ Գարնանը արուի կոկորդը սև է, հոնքանման շերտը` սպիտակ։ Էգը նման է արուին` փետրավորման ավելի մեղմ երանգներով, կտուցը սև է, ոտքերը` մոխրագույն։ Քաշը` 14-21 գ, թևի երկարությունը` 77-88 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Չվում է առանձնյակներով կամ փոքր խմբերով։ Տարածված է լեռնային, նախապատվությունը տալիս է գետերի ափերին։ Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը տեղադրում է քարերի ճեղքում, ծառերի արմատների միջև եղած խորշերում, գետնին, շենքերի տանիքներում և այլուր։ Աչքի է ընկնում սլացիկ կեցվածքով և պոչի անհանգիստ ու անդադար շարժումներով։ Դնում է 4-5 շիկաերկնագույն, գորշ պտերով ձվեր։ Սնվում է ջրային և խոնավ վայրերի անողնաշարավոր կենդանիներով։

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 29։