Խաղտտնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Птенец белой трясогузки.jpg

Խաղտտնիկներ (Motacilla), ճնճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ։ Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են։ Խաղտտնիկների քաշը 20 - 25 գ է։ Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով։ Հայտնի է 11 տեսակ։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում։ ՍՍՀՄ-ում ապրում է 5 տեսակ, որից 3-ը՝ սպիտակ, դեղին և լեռնային, նաև Հայաստանում։ Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4 - 6 ձու։ Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png