Լեթարգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեթարգիա, լեթարգիկ քուն, հիվանդագին վիճակ, որը նման է քնին։ Բնորոշվում է անշարժությամբ, արտաքին գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայությամբ և կյանքի արտաքին նշանների ինտենսիվության իջեցմամբ (այսպես կոչված, «Փոքր կյանք» կամ «կարծեցյալ մահ»)։ Սակայն նույնիսկ ամենածանր լեթարգիան կարելի է տարբերել մահից և կանխել կենդանի անձանց թաղումը։ Հանդիպում է հիստերիայի, ընդհանուր հյուծվածության, հոգեկան ուժեղ ցնցումների և այլ դեպքերում։ Լեթարգիայի նոպան սկսվում է հանկարծակի, տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Հիվանդի գիտակցությունը սովորաբար պահպանվում է։ Ընկալում և հիշում է շրջապատը, սակայն ռեակցիան բացակայում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png