Էլեկտրաուղեղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷՈՒԳ-ի իրականացումը

Էլեկտրաուղեղագրությունը (ԷՈԻԳ) կամ էլեկտրաէնցեֆալոգրամման (հին հուն.՝ ἥλεκτρον — սաթ, ἐγκέφαλος — գ;խուղեղ և γραμμα — ձայնագրում բառերից) գլխուղեղում կատարվող բարդ էլեկտական պրոցեսների գրաֆիկական պատկերն է, որը գրանցվում է էլեկտրաուղեղագրի միջոցով։ Էլեկտրաուղեղագրի էլեկտրոդները տեղադրվում են գլխուղեղի մեջ կամ գանգի մակերեսին և գրանցում՝ նեյրոններում տեղի ունեցող էլեկտրական պրոցեսների ընդհանուր էլեկտրական գումարը։

ԷՈՒԳ-ի բնութագիրը[խմբագրել]

Հանս Բերգեր

Մարդու կենտրոնական նյարդային համակարգի էլեկտրաուղեղագրական հետազոտության մեթոդներից առավել տարածված են ուղեղի էլեկտրական պոտենցիալների տատանումների գրանցումը գանգի մակերեսից՝ էլեկտրաուղեղագրությունը (ԷՈՒԳ)։

ԷՈՒԳ-ի գրանցած տվյալների մեկ վայրկյանը

Ենթադրվում է, որ ժամանակի յուրաքանչյուր պահին ԷՈՒԳ-ն արտացոլում է բջիջների գումարային էլեկտրական ակտիվությունը, հիմնականում, կեղևի նյարդաբջիջների հետսինապսային պոտենցիալները։ Դրանք գլխի ինտակտ մաշկից գրանցված պոտենցիալների մշտական տատանումներն են։ Հանս Բերգերը առաջին գիտնականն էր, որը ցույց տվեց մաշկի մակերեսից գլխուղեղի էլեկտրական ակտիվության գրանցման հնարավորությունը։ ԷՈՒԳ-ում արտացոլվում են միայն 10 միլիվայրկյանից մինչև 10 րոպե տևողությամբ ցածր հաճախականությամբ կենսաէլեկտրական գործընթացները։ ԷՈՒԳ-ն բարդ տատանողական գործընթաց է, որում կարելի է առանձնացնել որոշակի հաճախականությամբ ռիթմիկ տատանումներ։

ԷՈՒԳ-ի ռիթմերը[խմբագրել]

Ռիթմի անվանումը Հաճախականությունը (Հց) Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ 0,5-4 20-200
թետա-ռիթմ 4-8 20-100
ալֆա-ռիթմ 8-13 50-100
մյու-ռիթմ 7-11 30-50
կապա-ռիթմ 8-13 5-40
սիգմա-ռիթմ 12-14 մինչև 50
լյամբդա-ռիթմ 12-14 20-50
բետա-ռիթմ 13-30 5-30
գամա-ռիթմ 30-ից-120-170 մինչև 15

Գրականություն[խմբագրել]

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman 
  • Гусельников В. И. Электрофизиология головного мозга. М։ Высшая школа, 1976.