Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1848
բարձրություն58 սանտիմետր
լայնություն45,3 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» (ռուս.՝ Вид Леандровой башни в Константинополе), հայազգի նկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից[1]։ Կտավը հեղինակը վրձնել է 1848 թվականին[2]։ Նկարում գլխավոր օբյեկտը Կույսի աշտարակն[3] է, որը կառուցված 12-րդ դարում. նկարված է Ստամբուլի նավահանգստից։ Յուղաներկով կտավի չափերն են 58 × 45,3 սմ։ Այսօր «Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը Հովհաննես Այվազովսկին վրձնել է 1848 թվականին։ Նկարի կենտրոնում պատկերված է Լեանդրի աշտարակը, որի հետին պլանում երևում են զանազան նավեր՝ սպիտակ առագաստներով, ինչպես նաև Կոստանդնուպոլսի հայտնի շինությունների ուրվագծեր։

Լեանդրի աշտարակ անվանումն առաջացել է հնագույն լեգենդից, որը երկու սիրահարների մասին է. նրանք էին Լեանդրը և Արտեմիս աստվածուհու քրմուհին՝ Հերոն։ Ամեն գիշեր Լեանդրը լողում էր նեղուցը, և ճանապարհը չկորցնելու նպատակով կողմնորոշվում էր կրակով, որը վառում էր Հերոն աշտարակի վրա։ Մի անգամ կրակը մարում է և պատանին ջրահեղձ լինում։ Առավոտյան ծովի ջրերը նրա անկենդան մարմինը հասցնում են Հերոյին. աղջիկը, ծանր վշտի մեջ, իրեն նետում է աշտարակից։

Թուրքերը այս պատմությունը փոփոխության են ենթարկել՝ վերագրելով իրենց։ Այսօր Լեանդրի աշտարակը կոչվում է Կույսի աշտարակ (թուրքերեն՝ Kız Kulesi):

Երկար ժամանակ սուլթանը չուներ երեխաներ և ջերմեռանդորեն աղոթում էր Ալլահին, որպեսզի կատարվեր երազանքը։ Մի անգամ սուլթանի երազին հայտնվում է մի դերվիշ և հուշում, որ շուտով սիրելի ստրկուհին՝ հարճերից մեկը, նրա համար լույս աշխարհ կբերի մի դուստր, որին անընդհատ կհենդապնդի օձի խայթոցը։ Դերվիշը խորհուրդ է տալիս, որպեսզի սուլթանը կառուցի մի աշտարակ, որը կպաշտպաներ աղջկան ինչպես օձերի խայթոցներից, այնպես էլ տղամարդկանց հայացքներից, որն էլ ավելի վտանգավոր է։ Սուլթանը, անսալով դերվիշի ձայնին, կառուցում է այդ շինություն։ Ի դեպ, արքայադստեր անունը Միհիր Շահիլ էր, որը նշանակում էր Գեղեցկության արեգակ։ Շատ արքայազներ փորձեցին խնդրել արքայադստեր ձեռքը, սակայն սուլթանը բոլորին կոպտորեն մերժում էր՝ հիշեցնելով, որ տղամարդու հայացքը կարող է մահացու լինել իր դաստեր համար։ Ստամբուլ է ժամանում պարսիկ արքայազնը, որը որոշում է, ինչ գնով էլ լինի, հանդիպել գեղանի օրիորդի հետ։ Արքայազնը օգնության համար դիմում է Ռամալային՝ մի խորամանկ պարսկուհու, ով ծպտվեց որպես ծաղկավաճառ։ Նրա համբավը շատ արագ տարածվում է ամբողջ Ստամբուլում։ Սուլթանը համաձայնում է, որպեսզի Ռամալան իր դստեր համար ծաղիկներ տանի աշտարակ, սակայն մի պայմանով, որպեսզի ծաղիկների կողովը տանի Ռամալայի դուստրը։ Պարսիկ արքայազնը հագնում է կանացի հանդերձանք և այդ կերպ հասնում է աշտարակ։ Սակայն այստեղ, երբ արքայադուստրը երկարում է ձեռքը, որպեսզի վերցնի ծաղիկները, կողովից դուրս է գալիս օձը և մահացու խայթում նրան։ Բոլորը ապշահարվեցին ու քարացան։ Միայն արքայազնը իրեն չի կորցնում և աղջկա ձեռքից բերանով թույնը ծծում է և դուրս հանում։ Արդյունքում պարսիկ արքայազնը փրկում է Միհիր Շահիլի կյանքը և սուլթանը նրան կնութան է տալիս տղային...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вид Леандровой башни в Константинополе». Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Вид Леандровой башни в Константинополе. 1848 год. Айвазовский». Айвазовский (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Կույսի աշտարակը». 18.08.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]