Իտալական լիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիա Իտալական լիրա
իտալ.՝ Lira italiana
2000 լիրա անվանական արժեքով թղթադրամ
2000 լիրա անվանական արժեքով թղթադրամ
ISO 4217 կոդ ITL
Պաշտոնական
օգտագործում
Վատիկան Վատիկան
Սան Մարինո Սան Մարինո
Կազմված է 100 չենտեզիմո
Նշան £ (₤) • L
Մետաղադրամներ 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200, 500, 1000
Թղթադրամներ 1000, 2000, 5000, 10 000, 50 000, 100 000, 500 000
Կենտրոնական բանկ Իտալիայի բանկ
Վեբ-կայք www.bancaditalia.it
Փողերի տպում Իտալիա Իտալիա
Դրամահատարան Պետական տպագրության և դրամի ինստիտուտ
1 EUR = 1936,27 ITL

Իտալական լիրա (իտալ.՝ lira italiana), Իտալիայի, Սան Մարինոյի և Վատիկանի դրամական արժեքը մինչ եվրոյի շրջանառություն մտնելը (2002 թվական

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական լիրայի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական լիրան ի հայտ է եկել կայսր Կառլոս Մեծի բարեոխումների արդյունքում մոտ 780-790 թվականներին, որի արդյունքում հռոմեական ոսկե սոլիդուսները փոխվել են արծաթե կարոլինգական դենարներով։ Կարոլինգական դենարը պարունակում էր 95 հարգի 1,76 գրամ արծաթ և իրենից դրոշմված մետաղադրամ էր ներկայացնում (ընդհանուրը և միակը ողջ կայսրությունում)։ Դրամական միավորի կարգավիճակով օգտագործվում էին «սոլիդ» (համարժեք է 12 դենարի) և «լիրա» (համարժեք է 240 դենարի կամ 20 սոլիդի) հասկացությունները, ընդ որում ո՛չ սոլիդը և ո՛չ էլ լիրան որպես մետաղադրամ չեին թողարկվում։ Լիրա անվանումը ծագում է լատին․՝ libra բառից (լատին․՝ թարգմանաբար՝ ֆունտ կամ կշեռք

Լիրան Իտալիայի հանրապետություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիրա անվանական գնով առաջին մետաղադրամ է դարձել վենետիկական Տրոն լիրան որը լույս է տեսել 1472 թվականին[1][2]։ 1474 թվականին լիրային փոխարինելու եկավ մոչենիգոն, որը քաշային չափանիշներով չէր տարբերվում լիրայից սակայն ուրիշ պատկեր ուներ։ Մոչենիգոն հատվել է ընդհուպ 1575 թվականը[2][3][4]։

Ստորև ներկայացված են վերջին թողարկման իտալական թղթադրամների պատկերները։

Պատկեր Արժեք Հիմնական գույներ Չափս Նկարագրություն
Դարձերես Դիմերես
1000 լիրա Կարմիր
Մանուշակագույն
112 x 62 մմ Մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի դիմանկարը Կինը աշխատում է երեխայի հետ Մոնտեսսորիի մեթոդով
2000 լիրա Դարչնագույն 118 x 60 մմ Ռադիոտեխնիկ Գուլիելմո Մարկոնիի դիմանկարը Մարկոնիի «Էլետրա» զբոսանավը

Գլեյս Բեյ կայարանի ռադիոաշտարակ Նոր Շոտլանդիայում

Տելեգրաֆ

5000 լիրա Ձիթապտղի կանաչ
Երկնագույն
126 x 70 մմ Կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի դիմանկարը
Մասսիմո Բելլինիի թատրոնը Կատանիայում
Բելլինիի հեղինակած «Նորմա» օպերայի տեսարաններից մեկը
10000 լիրա Մուգ կապույտ 133 x 70 մմ Գիտնական Ալեսանդրո Վոլտայի դիմանկարը «Վոլտայի տաճար» թանգարանը Կոմոյում
50000 լիրա Մանուշակագույն
Բաց կանաչ
150 x 70 մմ Ճարտարապետ Լորենցո Բերնինիի դիմանկարը

Տրիտոնի շատրվանը

Ձիու արձան Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում
100000 լիրա Մուգ դարչնագույն
Կարմիր
Բաց կանաչ
156 x 70 մմ Նկարիչ Կարավաջոյի դիմանկարը

Կինը և տղամարդը որոնք պատկերված են նրա «Բախտագուշակը» կտավի վրա

Մրգերի զամբյուղ
500000 լիրա Երկնագույն
Կապույտ
163 x 78 մմ Նկարիչ Ռաֆայել Սանտիի դիմանկարը

Գալատեայի հաղթանակը

Աթենական դպրոց

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են վերջին թողարկման իտալական մետաղադրամների պատկերները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. НС, 1980, «Лира Трон»
  2. 2,0 2,1 Munzkunde, 1970
  3. «Lira Moceniga» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  4. СН, 1993, «Мочениго»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալական լիրա» հոդվածին։