Իզաբել Բայրաքդարյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Իզաբել Բայրաքդարյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Իզաբել Բայրակդարյան |
| Ծննդյան օր՝ | 1974 |
| Ծննդավայր՝ | Զահլե |
| Քաղաքացիություն՝ | կանադացի |
| Հպատակություն՝ | կանադացի |
| Ազգություն | Հայ |
| Աշխատանք՝ | Օպերային երգչուհի |
Իզաբել Բայրաքդարյան (ծնվ. 1974 թ. Զահլե, Լիբանան) Գրեմմի մրցանակի առաջադրված կանադահայ օպերային երգչուհի (սոպրանո): 2004 թ, ամուսնացել է դաշնակահար Սերուժ Կրաջիանի հետ: Ելույթներով հանդես է եկել Պլաչիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ:
Լիբանանում ծնված, իսկ ավելի ուշ Կանադայում հաստատված Իզաբել Բայրաքդարյանը բավականին մեծ ճանաչում ունի արևմտյան աշխարհում՝ որպես դասական երկացանկի հմուտ կատարող: 2002 թ. ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար` կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից:
