Իզաբելլա Բաշմակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Բաշմակովա
Ծնվել էհունվարի 3, 1921(1921-01-03)[1]
Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էհուլիսի 17, 2005(2005-07-17)[2] (84 տարեկան)
Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկայի պատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան[2]
Գործունեության ոլորտՄաթեմատիկայի պատմություն[2]
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[3]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՍոֆյա Յանովսկայա, Ադոլֆ Յուշկևիչ[3], Ալեքսեյ Մարկուշևիչ[3], Բորիս Ռոզենֆելդ[3] և Վասիլի Զուբով[3]
Եղել է գիտական ղեկավարԷլվիրա Բերյոզկինա և Իոաննիս Մ. Վանդուլակիս[3]
Հայտնի աշակերտներԵվգենի Սլավուտին
Պարգևներ
 Isabella Bashmakova Վիքիպահեստում

Իզաբելլա Գրիգորևնա Բաշմակովա (ռուս.՝ Изабелла Григорьевна Башмакова, հունվարի 3, 1921(1921-01-03)[1], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - հուլիսի 17, 2005(2005-07-17)[2], Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), մաթեմատիկայի ռուս պատմաբան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962)։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշմակովան ծնվել է 1921 թվականի հունվարի 3-ին Դոնի Ռոստովում՝ հայկական ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Հայրը՝ Գրիգորի Գեորգիևիչ Բաշմակովը, իրավաբան էր։ Ընտանիքը տեղափովել է Մոսկվա 1932 թվականին։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարհանվել է Մոսկվայից։ Պատերազմի ընթացքում ծառայել է որպես բուժքույր Սամարղանդում[5][6]։ 1948 թվականին դարձել է գիտությունների թեկնածու (գիտական ղեկավար՝ Սոֆյա Յանովսկայա)[7]։

Շարունակել է աշխատանքը Մոսկվայի պետական համալսարանում։ 1950 թվականին նրա ամուսինը՝ մաթեմատիկոս Անդրեյ Ի. Լապինը, ձերբակալվել է՝ Լիսենկոիզմին հակառակվելու համար, բայց նաև Բաշմակովայի ջանքերի շնորհիվ ազատվել է 1952 թվականին[8]։ 1961 թվականին դարձել է գիտություննեի դոկտոր, ապա դարձել լիարժեք պրոֆեսոր 1968 թվականին[5][6]։

1999 թվականին անցել է թոշակի, որից վեց տարի անց՝ 2005 թվականի հուլիսի 17-ին մահացել է Զվենիգորոդում՝ արձակուրդի ժամանակ[9]։

Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշմակովայի դիսերտացիան վերաբերում էր ամբողջ և ռացիոնալ թվերի սահմանումների պատմությանը՝ Էվկլիդեսից և Եվդոքսից մինչև Զոլոտարյով, Դեդեկինդ և Կրոնեկեր[5][6]։

Նրա հետագա աշխատանքները վերաբերում են Դիոֆանտյան հավասարումների լուծման համար Դիոֆանտի օգտագործած և ներկա մեթոդներին։ Ըստ նրա՝ Դիոֆանտի մեթոդները ավելի բարդ են, քան առաջ էին կարծում, քանի որ Դիոֆանտը իր աշատություններում շեշտում էր մասնավոր դեպքերը։ Նա օգտագործել է կոմպլեքս թվերը Ֆրանսուա Վիետի ուսումնասիրած երկրաչափական ձևափոխությունները վերամեկնաբանելու համար[5][6]։ Ուսումնասիրել է հանրահաշվական կորերի պատմությունը, ռուսերեն է թարգմանել Պիեռ դը Ֆերմայի աշխատանքները[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Մաթեմատիկոսների միջազային կոնգրեսը հրապարակել է կոնգրեսում ելույթ ունեցողների ցանկը, որոնց մեջ կին չկար։ Ցույցերից հետո կոնգրեսի գործադիր կոմիտեն վեց կանանց հրավիրել է կոնգրեսին։ Բաշմակովան այդ վեց կանանցից մեկն էր, սակայն չի կարողացել ներկա գտնվել կոնգրեսին, բայց նրա հոդվածը տեղ է գտել կոնգրեսի աշխատություններում[11]։

1966 թվականին Գիտության պատմության միջազգային ակադեմիան ընտրել է նրան որպես թղթակից անդամ, իսկ 1971 թվականին՝ լիիրավ անդամ[5][6]։ 1971, 1976 և 1980 թվականներին ստացել է պատվոգրեր[8]։ 2001 թվականին ստացել է Գիտության պատմության միջազգային ակադեմիայի Ալեքսանդր Կորյեի անվան մրցանակ[8]։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 2011 թվականին կոնֆերանսը նվիրված է եղել նրան[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Անդրեյ Իվանովիչ Լապին[13][14]
  • Դուստրը՝ Տատյանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://core.ac.uk/download/pdf/81165636.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Demidov S. S., Vandoulakis I. M. Isabella Grigoryevna Bashmakova (1921–2005) // Historia MathematicaElsevier BV, 2007. — Vol. 34, Iss. 2. — P. 137—139. — ISSN 0315-0860; 1090-249Xdoi:10.1016/J.HM.2006.10.002
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://www.aihs-iahs.org/en/prizes
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Aleksandrov, P. S.; Gnedenko, B. V.; Demidov, S. S.; Kolmogorov, A. N.; Petrova, S. S.; Rybnikov, K. A.; Yushkevich, A. P. (1981), «Izabella Grigor'evna Bashmakova (on the occasion of her sixtieth birthday)», Matematika v Shkole (1): 73–74, doi:10.1070/RM1981v036n05ABEH003060, MR 0618403.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Demidov, S. S.; Petrova, S. S.; Yushkevich, A. P. (1981), «Isabella Grigoryevna Bashmakova: on the occasion of her 60th birthday», Historia Mathematica, 8 (4): 389–392, doi:10.1016/0315-0860(81)90049-5, MR 0635359.
  7. Կաղապար:Mathgenealogy
  8. 8,0 8,1 8,2 Demidov, Sergey S.; Parshin, Alexei N.; Shafarevich, Igor R.; Petrova, Svetlana S.; Smirnova, Galina S.; Tikhomirov, Vladimir M. (2002), «Isabella Grigoryevna Bashmakova on the eightieth anniversary of her birth», Historia Mathematica, 29 (4): 370–382, doi:10.1006/hmat.2002.2363, MR 1936797.
  9. Demidov, Sergei S.; Vandoulakis, Ioannis M. (2007), «Isabella Grigoryevna Bashmakova (1921–2005)», Historia Mathematica, 34 (2): 137–139, doi:10.1016/j.hm.2006.10.002, MR 2320096.
  10. Demidov, S. S.; Petrova, S. S.; Yushkevich, A. P. (1991), «Isabella Grigoryevna Bashmakova on the 70th anniversary of her birth», Historia Mathematica, 18 (3): 209–211, doi:10.1016/0315-0860(91)90390-J, MR 1118952.
  11. Case, Bettye Anne; Leggett, Anne M. (2005), «Across Borders», Complexities: Women in Mathematics, Princeton University Press, էջեր 121–128, ISBN 9780691114620. See in particular p. 122.
  12. Demidov, S. S. (2012), «A meeting of the mathematics section of the Central House of Scientists of the Russian Academy of Sciences dedicated to the 90th anniversary of the birth of I. G. Bashmakova», Voprosy Istorii Estestvoznaniya i Tekhniki (1): 195–198, MR 2976818.
  13. От и об Андрее Ивановиче Лапине(չաշխատող հղում)
  14. И. Р. ШАФАРЕВИЧ ОБ АНДРЕЕ ИВАНОВИЧЕ ЛАПИНЕ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Բաշմակովա» հոդվածին։