Ժորժ Պիտոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Պիտոև
Ծնվել էսեպտեմբերի 17, 1884(1884-09-17)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[1][2][3][…] (55 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանCemetery of Genthod
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, թարգմանիչ, թատերական ռեժիսոր, հագուստ ձևագծող, ռեժիսոր, թատերական քննադատ և բեմանկարիչ
Ամուսին(ներ)Ludmilla Pitoëff?
Երեխա(ներ)Sacha Pitoëff?, Aniouta Pitoëff?[5] և Svetlana Pitoëff?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

  Ժորժ Պիտոև (հայ․՝ Գևորգ Հովհաննեսի Պիտոյան, ռուս.՝ Георгий Питоев, սեպտեմբերի 17, 1884(1884-09-17)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), հայ հորից և ռուս մորից սերող ֆրանսիացի դերասան, XX դարի սկզբին Ֆրանսիայի առաջատար դերասաններից և ռեժիսորներից մեկը։

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտոևը ծնվել է 1884 թվականի սեպտեմբերի 4-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)՝ հայտնի ազնվականներ և մեկենասներ Պիտոյանների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հովհաննես Պիտոյանը (Իվան Պիտոև), եղել է Թիֆլիսի օպերային թատրոնի տնօրենը, իսկ հորեղբայրը՝ Եսայի Պիտոյանը (Իսայ Պիտոև), մասնակցել է Գեղարվեստական թատրոնի շենքի հիմնադրմանը, որտեղ այժմ տեղակայված է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը։ Երիտասարդ Ժորժն ուսում է ստանում Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որից հետո որոշում է զբաղվել թատերական գործունեությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ և Լյուդմիլա Պիտոևների հուշատախտակը Մատյուրեն թատրոնի շենքի պատին, Փարիզ

Ռուսաստանում Պիտոևն աշխատում է Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ[6]։ Ռուսական հեղափոխությունից հետո ամբողջ ընտանիքը գաղթում է Ֆրանսիա, որտեղ Ժորժը դառնում է թատրոնի հայտնի ռեժիսոր և բեմադրում է ժամանակակից դրամատուրգների, հատկապես Ջորջ Բեռնարդ Շոուի, Անտոն Չեխովի, Արթուր Շնիցլերի, Հենրիկ Իբսենի և Յուջին Օ'Նիլի ստեղծագործությունները։ Պիտոևը Լուի Ժուվեի, Շառլ Դալլինի և Գաստոն Բատինի հետ միասին հիմնում է Cartel des Quatre նորարար խմբակը[7]։ 1914 թվականին ամուսնանում է ռուս դերասանուհի Լյուդմիլայի հետ։ Պիտոևների զույգը թարգմանում և արևմտաեվրոպական բեմերին է ներկայացնում համաշխարհային թատրոնի մի շարք առանցքային գործեր, այդ թվում՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը և Անտոն Չեխովի «Երեք քույր», «Ճայը (պիես)» և «Քեռի Վանյա (պիես)» պիեսները, որոնք երկար ժամանակ մեծ ազդեցություն են թողնում այդ պիեսների հետագա մեկնաբանությունների վրա[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ և Լյուդմիլա Պիտոևների գերեզմանը

Պիտոևը մահացել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին Ժնևի մերձակա Բելվյու ավանում՝ Շվեյցարիայում։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտոևներն ունեցել են երեք զավակ (Սվետլանա, Ալեքսանդր, Անյուտա), որոնցից Ալեքսանդրը՝ Սաշա Պիտոևը, ևս հայտնի ռեժիսոր և դերասան է դառնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. RKDartists (նիդերլ.)
  5. http://data.bnf.fr/11919943/aniouta_pitoeff/
  6. Shafer, David A. (2016). Antonin Artaud. London, UK. ISBN 978-1-78023-601-8. OCLC 954427932.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Jomaron, Jacqueline (1979). Georges Pitoëff Metteur En Scène. Lausanne, Switzerland: L'age D'homme.
  8. Senelick, Laurence (1997). The Chekhov Theater. Cambridge: Cambridge University Press.

Հավելյալ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jomarron, Jacqueline. Thèâtre Des Années Vingt: Georges Pitoëff metteur en scène. Lausanne, Switzerland: L'age D'homme publishers, 1979
  • Pitoëff, Aniouta. Ludmilla, Ma Mère: The Life of Ludmilla and Georges Pitoëff. Paris, France: Juillard publishers, 1955