Ժոզեֆ Բալզամո (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Բալզամո
ֆր.՝ Joseph Balsamo
ՀեղինակԱլեքսանդր Դյումա և Օգյուստ Մակե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ և լրտեսական վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Ալեսանդրո Կալիոստրո, Լյուդովիկոս XVI, Մարի Անտուանետ, Étienne François, duc de Choiseul?, Մարի Ժաննա Դյուբարի, Ժան Ժակ Ռուսո և Ժան Պոլ Մարատ
Ստեղծման տարեթիվ1846
Նկարագրում էՖրանսիա
ՇարքԲժիշկի նոթեր
ՀաջորդԹագուհու կախազարդը
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
Հրատարակման տարեթիվ1853

Ժոզեֆ Բալզամո, Ալեքսանդր Դյումայի պատմական վեպերից, եռագրության առաջին մասը, որ նվիրված է XVIII դարի վերջին իրադարձություններին։ Ռուս կարդացողներին հայտնի է նաև որպես «Բժշկի նշումները» և «Ջուզեպե Բալզամո»։

Վեպի հիմքում ընկած են Լյուդովիկ XVի ժամանակաշրջանի իրական պատմական իրադարձություններ։ Հիմանական հերոսն է կոմս Կալիոստրոն (նույն ինքը Ժոզեֆ Բալզամոն), հմուտ բժիշկ, աճպարար, մասոնական կարգի գրոսմայստեր, որի ինտրիգների ցանցում ընկնում են եվրոպական երկրների բարձր հասարակությանը պատկանող անձինք։

Վեպում նկարագրվում են Լյուդովիկ XV-ի գահակալության վերջին տարիների ողբերկական իրադարձությունները։ Գործող անձանց մեջ է Ֆրանսիայի արքան̀ Լուի Օգյուստը, նրա կինը̀ Մարիա Անտուանետան, դուքս դե Շուազելը, դքսուհի Դյուբարին, Ժան Ժակ Ռուսոն, Ժան Պոլ Մարատը և այլք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]