Սավոյան հերցոգի մանկլավիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավոյան հերցոգի մանկլավիկը
ֆր.՝ Le page du duc de Savoie
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Էմանուիլ Ֆիլիբերտ և Մարգատետ դը Վալուա, Բերիի դքսուհի
Հրատարակման տարեթիվ1855

Սավոյան հերցոգի մանկլավիկը (ֆր.՝ Le page du duc de Savoie), Դյումայի վեպերից մեկը, նվիրված Ֆրանսիայի 16-րդ դարի պատմությանը, մասնավորապես՝ Իտալական պատերազմների շրջանին (1494-1559 թթ.)։ Վեպում մարմնավորվում են մի քանի կերպարներ, որոնք հայտնվում են նաև «Երկու Դիանաներ» և «Քառասունհինգ» գրքերում։ «Սավոյան հերցոգի մանկլավիկը» անմիջապես մտնում է Սավոյան տան մասին պատմությունների տրիլոգիայի մեջ. նրանց են վերաբերում նաև «Ցանկասիրության թագուհին» և «Վիկտոր Ամադեյ 3-րդ» վեպերը։ Բնօրինակ լեզվով առաջին անգամ հրապարակվել է 1855 թ.։ Գլխավոր հերոսը համարվում է Սավոյան հերցոգ Էմանուիլ Ֆիլիբերտը։ Սավոյան հերցոգի մանկլավիկը՝ Լեոնեն, դա ծպտված աղջիկ Լեոնա Մարավիլյան է։ Լեոնան անձնվիրաբար սիրում է հերցոգին և մահանում է, փրկելով նրա հղի կին Մարգարիտին։