Թշվառները
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Թշվառները» (ֆրանսերեն՝ «Les Misérables») — կյանքի պրոբլեմների ընդգրկումով և սոցիալական քննադատության թափով Վիկտոր Հյուգոյի ամենանշանակալից վեպ-էպոպեան, որտեղ տրված է ժողովրդի կյանքի ընդարձակ պատկերը:
Պատմական այնպիսի կարևոր իրադարձությունների ֆոնի վրա, ինչպիսիք են Վաթեռլոոյի ճակատամարտը, Ռեստավրացիայի վախճանը, 30-ական թվականների հեղափոխական մարտերը, «Թշվառների» հեղինակը պատկերում է աղքատների ճակատագիրը, նրանց վիճակը, որը հավասարապես դժբախտ էր թե Նապոլեոն Բոնապարտի դիկտատուրայի, թե Բուրբոնների և թե Հուլիսյան միապետության օրոք: Ոչ մի տեղ դեռևս գրողն այդպիսի ուժով ու արտահայտչականությամբ ցույց չի տվել աղքատների Փարիզը, թշվառ ու մռայլ ետնախորշերի քաղաքը:
«Թշվառներ» վեպը թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից` հրատարակվելով 1987թ.: [1]
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Թշվառներ : Վեպ / Վ. Հյուգո; Թարգմ. ֆրանս.` Վ. Միքայելյան. - Երևան : Սովետական գրող, 1987. - Մաս 1-5 (3 գիրք) ; 22 սմ. - Մաս 1 (1987, 318 էջ) : Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան Ֆանտին - Մաս 2, 3 (1987, 534 էջ) : Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան, Ե.Ս. Զարեհյան Կոզետ ; Մարիուս - Մաս 4, 5 (1987, 668 էջ) :