Թարանե Ալիդուստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարանե Ալիդուստի
պարս.՝ ترانه علیدوستی
Ծնվել էհունվարի 12, 1984(1984-01-12) (40 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասանուհի, թարգմանչուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Hamid Alidousti?, մայր՝ Nadereh Hakim-Elahi?
Պարգևներ և մրցանակներ

Թարանե Ալիդուստի (պարս.՝ ترانه علیدوستی, հունվարի 12, 1984(1984-01-12), Թեհրան, Իրան ծնված 1984 թվականի հունվարի 12-ին, Իրանի Թեհրան քաղաքում), իրանցի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարանե Ալիդուստին ծնվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Համիդ Ալիդուսիի ընտանիքում։ Մայրը քանադակագործուհի էր։ Առաջին անգամ ֆիլմում խաղացել է 17 տարեկան հասակում Ռասուլ Սադր Ամելիի «Ես Թարանեն եմ, ես 15 տարեկան եմ» ֆիլմի գլխավոր դերում։ Այս դերի համար Լոկարնո կինոմրցանակաբաշխությունում ստացել է բրոնզե հեպարտ մրցանակը[1]։ Ինչպես նաև Բյուրեղապակյա սիմուրգան՝ որպես լավագույն դերասանուհի Ֆաջդրի կինոփառատոնում[2], ինչը նրան դարձրել է այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Թարանե Ալիդուստին ակտիվորեն համագործակցում է իրանցի ականավոր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի հետ՝ նկարահանվելով նրա մի շարք կինոնկարներում՝ «Հիասքանչ քաղաք», «Հրավառությունների միջավայր», «Էլիի մասին» և «Կոմիվոյաժեր»։ Վերջինիս համար նա հավակնում էր 2016 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհու կոչմանը։ Ալդուստրին իր ֆիլմի նկարահանումները համատեղում է թատրոնի հետ։ 2017 թվականին հրաժարվել է ներկա գտնվել Օսկար կինոմրցանակի արարողությանը՝ բողոք հայտնելով Թրամփի քաղաքականության հասցեին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Locarno holds up a mirror to the Middle East». Swissinfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 1 августа 2016-ին.
  2. «Taraneh Alidoosti, taraneh alidoosti, ترانه, tarane alidosti, taraneh ali, taraneh alidoosto, Tarantel alidoosti, Taranaeh, trane alidoosti, Taraneh, ترانه taraneh, ترانه علید…». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  3. Иранская актриса отказалась присутствовать на «Оскаре» из-за Трампа

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարանե Ալիդուստի» հոդվածին։