Ասղար Ֆարհադի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ասղար Ֆարհադի | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ասղար Ֆարհադի |
| Ծննդյան օր՝ | հունվարի 1, 1972 |
| Ծննդավայր՝ | Սպահան, Իրան |
| Աշխատանք՝ | 1997 - ցայսօր |
| Կայք՝ | Ասղար Ֆարհադի |
Դեռ պատանեկան հասակից սկսել է նկարահանել 8 և 16 մմ-անոց ժապավենի վրա ֆիլմեր: Մինչև 1998-ը կինոռեժիսուրա է ուսանել Թեհրանի համալսարանում: Այդ ընթացքում աշխատել է ուսանողական թատրոնում` որպես դրամատուրգ և ռեժիսոր: Նաև ռադիոպիեսներ է գրել և հանդես եկել որպես հեռուստառեժիսոր: 2001-ին գրել է «Ցածր բարձունքներ» ֆիլմի սցենարը, որի ռեժիսորն է Էբրահիմ Հաթամիքիա, իսկ 2003-ին` նկարահանել միջազգային ճանաչման արժանացած իր առաջին` «Պարեր փոշու մեջ» ֆիլմը: 2009-ին, որպես լավագույն ռեժիսոր, իր «Էլիի մասին» ֆիլմի համար արժանացել է «Արծաթե արջի»:
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
| Տարի | Անուն | Հայերեն անունը | Դերը |
|---|---|---|---|
| 2011 | جدایی نادر از سیمین Jodaeiye Nader az Simin |
Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2009 | Mohakeme dar khiaban |
Դատը փողոցում | սցենարիստ |
| 2009 | درباره الی Darbareye Elly |
Էլիի մասին | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, նկարիչ |
| 2008 | Canaan |
Քանան | սցենարիստ |
| 2006 | چهارشنبه سوری Chaharshanbe-soori |
Հրավառության չորեքշաբթի | ռեժիսոր, սցենարիստ |
| 2004 | شهر زیب Shah-re ziba |
Գեղեցիկ քաղաք | ռեժիսոր, սցենարիստ |
| 2003 | رقص در غبار Raghs dar ghobar |
Պարեր փոշու մեջ | ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ |
| 2002 | Ertefae Past |
Լարը | սցենարիստ |