Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը
| Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը جدایی نادر از سیمین |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2011 |
| Լեզու | Պարսկերեն |
| Ռեժիսոր | Ասղար Ֆարհադի |
| Պրոդյուսեր | Նեգար Էսքանդարֆար |
| Սցենարիստ(ներ) | Ասղար Ֆարհադի |
| Դերակատարներ | Լեյլա Հաթամի Փեյման Մոադի Շահաբ Հոսեյնի Սարե Բայաթ Սարինա Ֆարհադի |
| Օպերատոր | Մահմուդ Քալարի |
| Երաժշտություն | Սաթթար Օրաքի |
| Տևողություն | 123 րոպե |
| Բյուջե | $800,000 |
| Շահույթ | $13,454,000 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 1832382 |
| Կայք | Նադեր և Սիմին |
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Սիմինն ուզում է հեռանալ Իրանից ամուսնու` Նադերի և դստեր` Թերմեի հետ: Նադերը, սակայն, երկմտանքի մեջ է: Ալցհայմերի հիվանդությունից տառապող հորը մենակ թողնելու միտքը հանգիստ չի տալիս նրան: Դրա համար էլ որոշում է հետաձգել համատեղ ուղևորությունը: Նադերի որոշմանն ի պատասխան Սիմինը վճռում է ապահարզան պահանջել դատարանում: Երբ Սիմինի հայցը մերժվում է, նա հրաժարվում է ապրել Նադերի հետ` տեղափոխվելով ծնողների տուն: Թերմեն որոշում է մնալ հոր հետ` հուսալով, որ մայրը շուտով կվերադառնա: Նադերը դժվարությամբ է հաշտվում նոր իրադրության հետ: Նա հորը խնամելու համար Ռազիե անունով մի երիտասարդ կին է վարձում: Այս կինը հղի է և աշխատանքի է անցել առանց ամուսնու գիտության: Մի օր Նադերը տուն է գալիս ու տեսնում, որ հորը ոչ միայն մենակ են թողել, այլև` սեղանին կապել: Երբ Ռազիեն վերադառնում է, մեծ աղմուկ է բարձրանում, որի ողբերգական հետևանքներն ավերում են ոչ միայն Նադերի կյանքը, այլև դստեր պատկերացումները հոր մասին:
Դերասաններ և նկարահանող անձնակազմ [խմբագրել]
Նկարահանող անձնակազմ [խմբագրել]
- ռեժիսոր - Ասղար Ֆարհադի
- սցենարիստ - Ասղար Ֆարհադի
- պրոդյուսերներ - Նեգար Էսքանդարֆար
- օպերատոր - Մահմուդ Քալարի
- մոնտաժ - Հայադե Սաֆիյարի
- երաժշտությունը - Սաթթար Օրաքի
- hնչյունային ձևավորող - Ռեզա Նարիմիզադե
Դերասանական անձնակազմ [խմբագրել]
- Փեյման Մոադի - Նադեր
- Լեյլա Հաթամի - Սիմին
- Շահաբ Հոսեյնի - Հոդջատ
- Սարե Բայաթ - Ռազիե
- Սարինա Ֆարհադի - Թերմե
- Բաբաք Քարիմի - քննիչ
Մրցանակներ և նոմինացիաներ [խմբագրել]
- 2011 թվական 5 մրցանակ Բեռլինի կինոփառատոնում: «Ոսկե արջ» լավագույն ֆիլմ, «Արծաթե արջ» լավագույն տղամարդու և լավագույն կանացի դերի համար:
- 2011 «Ոսկե ծիրան» կինոփառատոն լավագույն ֆիլմ:
- 2012 «Օսկար» Լավագույն օտարալեզու ֆիլմ
- 2012 «Ոսկե Գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմ
- 2012 «Սեզար» լավագույն օտարալեզու ֆիլմ
Հղումներ [խմբագրել]