Թայքա Վայթիթի
Թայքա Վայթիթի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 16, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վելինգտոն, Նոր Զելանդիա[1] |
Ազգություն՝ | աշկենազի և Մաորիներ |
Քաղաքացիություն՝ | Նոր Զելանդիա[2][3] |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կատակերգու և հնչյունավորող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0169806 |
Թայքա Դևիդ Վայթիթի (/ˈtaɪkə waɪˈtiːti/ ( );[5],օգոստոսի 16, 1975, Վելինգտոն, Նոր Զելանդիա[1]), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։
Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը[6]։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը[7] և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում[8]։ Մեծացել է և Արևելյան ափին[9], և Վելինգտոնի Արո հովտում[10]։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում[11][12], իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական[13][14][15]։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ[16]։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»[17][18]։
Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր[19], և հիմնականում նրան դաստիարակել է մայրը[10]։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում[20]։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով[21]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել[22][23][24]։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին[25][26]։
Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը[27]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Սքարֆեր | Ալեքս | |
2001 | Օձի մաշկ | Նելսոն | |
Նոր ճանապարհ դեպի տուն | Մաքս | Կարճամետրաժ ֆիլմ | |
2004 | Անօգուտ ուշադրություն | Ուեյթեր | |
2005 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում:Հարցազրույցներ մի քանի վամպիրների հետ | Վիագո | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Արծիվն ընդդեմ շնաձկան | Գորդոն | |
2010 | Տղա | Ալամեյն | |
2011 | Կանաչ լապտեր | Թոմաս Քալմակու | |
2013 | Կապիտանը[28] | Կապիտան | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | |
2016 | Որս վայրի մարդկանց վրա | Մինիսթեր | |
2017 | Թոր․ Ռագնարյոկ | Քորգ
Սուրթուր |
|
2018 | Seven Stages to Achieve Eternal Bliss By PassingThrough the Gateway Chosen By the Holy Storsh | Հոլի Սթորշ | |
Մանր ծովախեցգետին | Բարթենդեր | Կարճամետրաժ ֆիլմ | |
2019 | Վրիժառուները. Վերջնախաղ | Քորգ | |
Ջոջո Ճագար | Ադոլֆ Հիտլեր | ||
2020 | Ազատ տղա | Անտուան | Հետարտադրություն |
2021 | Ինքնասպանների ջոկատ | Ռեժիսոր |
Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2016 | Բժիշկ Սթրենջ | Դարձել է տիտրերի մի մասի ռեժիսոր և սցենարիստ |
Մոանա | Գրել է առաջին սցենարը[29] | |
2018 | The Breaker Upperers | Գործադիր պրոդյուսեր[30] |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Ժապավենը | Մոսթին | 13 Դրվագ |
2003 | Բացահայտումներ | Ալի | Մեկ դրվագ |
Տարորինակ | Հավաքարար | Մեկ դրվագ | |
2009 | Ժակ Բրաունի օրագիրները | Ջիփսի | Մեկ դրվագ |
2010 | Ռադիոհաղորդում | տարբեր | 8 դրվագ |
2019 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | Մեկ դրվագ |
Մանդալորացին | IG-11[31] | Ձայն; 3 դրվագ | |
Ճագարի տարի | Մերիքի կատարող | կամեո | |
Ռիկ և Մորտի | Գլութի | Ձայն
Մեկ դրվագ | |
2021 | Ի՞նչ եթե... | Քորգ[32] | Ձայն |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ladies of the World - Flight of the Conchords (2007)
- Drive By - Flight of the Conchords (2007)
- Leggy Blonde - Flight of the Conchords (2007)
- Shanks’ Pony - Age Pryor (2007)
- Bright Grey - The Phoenix Foundation (2007)
- My Imminent Demise - Լյուկ Բուդա (2008)
- 40 Years - The Phoenix Foundation (2009)
- World Gone Sour (The Lost Kids) - Method Man (2011)
- Main Attraction - Ջերեմի Ռեներ (2019)
Գովազդային տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար[33]։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում[34]։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում[35]։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios-ի «Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic |
---|---|---|
Արծիվն ընդդեմ շնաձկան | 54% (107 գնահատականներ)[36] | 55 (25 գնահատականներ)[37] |
Տղա | 87% (70 գնահատականներ)[38] | 70 (19 գնահատականներ)[39] |
Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | 96% (163 գնահատականներ)[40] | 76 (33 գնահատականներ)[41] |
Որս վայրի մարդկանց վրա | 97% (178 գնահատականներ)[42] | 81 (30 գնահատականներ)[43] |
Թոր․ Ռագնարյոկ | 92% (335 գնահատականներ)[44] | 74 (51 գնահատականներ)[45] |
Ջոջո Ճագար | 80% (355 գնահատականներ)[46] | 57 (55 գնահատականներ)[47] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/name/nm0169806/bio/?ref_=nm_ov_bio_sm
- ↑ Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. 3.
- ↑ 3,0 3,1 https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-honours-list-2020
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177807/taika-waititi/
- ↑ The Art of Creativity | Taika Waititi | TEDxDoha. TED. 2010 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին – via YouTube.
- ↑ «Реальные упыри»: Как Джемейн Клемент и Таика Вайтити сняли лучший вампирский фильм последних лет
- ↑ 'Thor 3' Finds Its Director
- ↑ Sharf, Zack (2019 թ․ մարտի 15). «Taika Waititi: 'My Heart Is Broken' Over New Zealand Mosque Shootings». IndieWire. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Kois, Dan (2017 թ․ հոկտեմբերի 19). «The Superweirdo Behind 'Thor: Ragnarok'». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 10,0 10,1 Buchanan, Kyle (2019 թ․ նոյեմբերի 1). «Taika Waititi Puts on a Tuxedo». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Tom Hunt (2012 թ․ փետրվարի 7). «Taika Waititi reveals childhood passions». The Dominion Post.
- ↑ Elizabeth- cawobeth (2012 թ․ մարտի 3). «'Boy' movie review, trailer: A charming New Zealand family movie». newjerseynewsroom.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Convery, Stephanie (2019 թ․ հուլիսի 25). «Jojo Rabbit trailer: Taika Waititi plays a paunchy Hitler in 'anti-hate' satire». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Twitter». mobile.twitter.com.
- ↑ «Twitter». mobile.twitter.com.
- ↑ Bloom, Nate (2007 թ․ հուլիսի 10). «Interfaith Celebrities: Kyra Sedgwick, Baseball's Braun-y Interfaith Rookie and a Jewish Maori director». InterfaithFamily.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Crucchiola, Jordan (2019 թ․ սեպտեմբերի 3). «The Jojo Rabbit Trailer Stars Taika Waititi As a Dancing Hitler». Vulture. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Taika Waititi, a Polynesian Jew, Will Play Hitler in His New Satirical Film». Kveller (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Brookes, Emily (2019 թ․ հունիսի 4). «Taika Waititi: My father was a gang member». Stuff.co.nz. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Catherall, Sarah (2014 թ․ դեկտեմբերի 10). «My secret Wellington: Taika Waititi». Fairfax New Zealand.
- ↑ Fisher, Amanda (2011 թ․ ապրիլի 14). «Victoria University honour for Taika Waititi». The Dominion Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Waititi, Taika (2012 թ․ մայիսի 30). «Hello and welcome to Te Hinekāhu, a lovely little 12-day old girl who is gracing us with her presence. Nau mai ki te ao marama! Mauri ora!».
- ↑ Powley, Kathryn (2012 թ․ հունիսի 3). «Girl, not Boy, for director dad». The New Zealand Herald. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Girl, not Boy, for director dad
- ↑ «Taika Waititi Fan Page». World of Taika. 2010 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Day One on Thor: Ragnarok». Taika Waititi. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Twitter». mobile.twitter.com.
- ↑ Horton, Perry (2016 թ․ դեկտեմբերի 7). «The Captain is a Hilarious and Harrowing Hangover». Film School Rejects. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Taika Waititi behind Disney script 'Moana'». The New Zealand Herald. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Film, NZ (2017 թ․ ապրիլի 3). «THE BREAKER UPPERERS BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY». NZ FILM. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «'The Mandalorian' is described as Clint Eastwood in 'Star Wars'». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Sciretta, Peter (2019 թ․ մարտի 12). «Exclusive: Marvel Studios Producing 'What If' TV Series For Disney+». /Film. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «The Most Epic Safety Video Ever Made takes flight». media.newzealand.com. 2014 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ New Zealand, Air (2014 թ․ հոկտեմբերի 22). «The Most Epic Safety Video Ever Made #AirNZSafetyVideo». Air New Zealand. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Tesco - Dot Com». themill.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Eagle vs Shark Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Eagle vs Shark Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Boy Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Boy Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «What We Do in the Shadows Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «What We Do in the Shadows Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Hunt for the Wilderpeople Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Hunt for the Wilderpeople Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Thor: Ragnarok Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Thor: Ragnarok Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Jojo Rabbit Movie Reviews, Pictures». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Jojo Rabbit Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Metacritic.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայքա Վայթիթի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոր Զելանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Նորզելանդացի կինոռեժիսորներ
- Նորզելանդացի սցենարիստներ
- Հրեա գրողներ
- Հրեա արվեստագետներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Հրեա ռեժիսորներ
- Հրեա պրոդյուսերներ
- Նորզելանդացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ