Ընթերցողը
| Ընթերցողը The Reader |
|
Երբ մի կին, ով գիտի ամեն ինչ, հանդիպում է տղայի, ով չգիտի ոչինչ … կլինի անխուսափելին |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2008 |
| Ռեժիսոր | Սթիվեն Դոլդրի |
| Պրոդյուսեր | Սիդնի Պոլակ Էնտոնի Մինգելլա |
| Սցենարիստ(ներ) | Դեյվիդ Հեյր Բերնարդ Շլինկ նովել |
| Դերակատարներ | Քեյթ Ուինսլեթ Դավիդ Կրոսս Ռալֆ Ֆայնս |
| Օպերատոր | Ռոժեր Դեկինս |
| Երաժշտություն | Նիկո Մուլի |
| Ընկերություն | The Weinstein Company |
| Տևողություն | 124 րոպե |
Ընթերցողը (անգլ.՝ The Reader), 2008 թ. նկարահանված դրամա, որը հիմնված է գերմանական համանուն նովելի վրա: Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Դոլդրին է: Գլխավոր դերում անգլիացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն է, ով այդ դերի համար արժանացել է «Օսկարի»:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Արևմտագերմանական փոքրիկ Նոյշտադ քաղաքի փողոցներից մեկում, 15-ամյա Միխաել Բերգը հիվանդանում է, և միակ մարդը, ով օգնում է նրան ու հասցնում է մինչև տուն` 36-ամյա Հաննա Շմիցն է: Բուժվելուց անմիջապես հետո տղան գնում է կնոջ մոտ շնորհակալություն հայտնելու: Երբ տղան ևս մեկ անգամ է գալիս կնոջ մոտ, նա առաջարկում է Միխաելին լողանալ, որից հետո նրանք սիրով են զբաղվում: Միխաելը սկսում է ամեն օր գալ կնոջ մոտ: Հաննան նրանից խնդրում է գրքեր կարդալ իր համար` հրաժարվելով կարդալ ինքնուրույն: Մի քանի ամիս անց, երբ Միխաելը գալիս է նրա բնակարան, այն դատարկ է լինում: Անցնում է ութ տարի, Միխաելը սովորում է իրավաբանական դպրոցում և իր խմբի հետ ներկա է լինում մի դատավարության: Նա զարմանում է, երբ մեղադրյալների մեջ տեսնում է Հաննային: Նրան մեղադրում են ֆաշիստական ճամբարում աշխատելու ժամանակ հրեա կանանց սպանության մեջ` պնդելով, որ նա է գրել այդ հրանամը: Երբ նա հերքում է, դատավորը պահանջում է, որ Հաննան որևիցե բան գրի թղթի վրա` ձեռագրերը համեմատելու համար: Հաննան հրաժարվում է և ընդունում է իր մեղքը: Միխաելը հասկանում է, որ Հաննան անգրագետ է և չի կարող գրել: Հաննային դատապարտում են ցմահ ազատազրկման: Միխաելը ձայնագրում է այն գրքերը, որ ընթերցել էր Հաննայի համար և ուղղարկում է նրան: Այդպես նա սովորում է կարդալ: Երբ Հաննային 28 տարի անց որոշում են ազատել, Միխաելը նրա միակ բարեկամն էր: Նրանք հանդիպում են, և Միխաելը խոստանում մի շաբաթ անց գալ նրա հետևից, սակայն Հաննան ազատվելուց մի օր առաջ ինքնասպան է լինում:
Դերակատարներ[խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Քեյթ Ուինսլեթ | Հաննա Շմից |
| Դավիդ Կրոս | երիտասարդ Միխաել Բերգ |
| Ռալֆ Ֆայնս | մեծահասակ Միխաել Բերգ |
| Ալեքսանդրա Մարիա Լարա | Իլանա Մազեր |
| Բրունո Գանս | պրոֆեսոր Ռոլլ |
| Կարոլին Հերֆուրթ | Մարթա |
Մրցանակներ[խմբագրել]
Օսկար (2008)
- Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
- Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
- Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
- Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
- Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)
BAFTA (2008)
- Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
- Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
- Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
- Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
- Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)
Ոսկե Գլոբուս (2008)
- Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
- Լավագույն դրամա (նոմինացիա)
- Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
- Լավագույն սցենար (նոմինացիա)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Ընթերցողը»(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում: