Էյրենիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյրենիսներ
Հնազանդ էյրենիս (Eirenis modestus)
Հնազանդ էյրենիս (Eirenis modestus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Ցեղ Էյրենիսներ
Լատիներեն անվանում
Eirenis Jan, 1863



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Էյրենիսներ (լատին․՝ Eirenisօձերի ցեղից լորտուների ընտանիքից։

Ցամաքային օձեր են, 30 – 70 սմ երկարությամբ։ Այս ցեղի ներկայացուցիչները տարածված են հյուսիսարևելյան Աֆրիկայում, Էգեյան և Միջերկրական ծովերի մի շարք կղզիներում, Ասիայում ՝ Արաբական թերակղզուց դեպի արևմուտք մինչև Պակիստան, հյուսիսարևմտյան Հնդկաստանի արևելքում։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տարածված է 4 տեսակ՝ Վզնոտավոր էյրենիս (Դաղստանում և Անդրկովկասի երկրներում), Գծավոր էյրենիս (Թուրքմենստանում), Հնազանդ էյրենիս (Դաղստանում և Անդրկովկասի երկրներում), հայկական էյրենիս (Հայաստանում և Ադրբեջանում)։

Ամենախոշոր ներկայացուցիչը՝ Eiernis modestus։ Այս տեսակը բնակվում է Անդրկովկասի սարերում, որտեղ հանդիպում է երկու հազար մետր բարձրության վրա։ Eirenis Modestusi հիմնական սննդակարգը կազմում են միջատները, սակայն այս օձերը որսում են նաև այլ անողնաշարավորներ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրենիսներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրենիսներ» հոդվածին։