HTML

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԷյչԹիԷմԷլից)
HTML նշման լեզուն

HTML (անգլ.՝ HyperText Markup Language, գերտեքսի նշագրման լեզու), նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի մեծամասնության նշագրման համար։ HTML լեզուն վերամշակվում է դիտարկչի կողմից և ցուցադրվում է մարդու կողմից հեշտ ընթեռնելի փաստաթղթի տեսքով։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել]

HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված փասթաթուղթ։ Ի հավելումն փասթաթղթի կառուցվածքի պարզեցմանը, HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։ Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ։ Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես փասթաթղթերի կառուցման և ձևավորման միջոց՝ անկախ օգտագործվող արտածման միջոցից (էկրան, տպիչ և այլն) ցուցադրելու միջոց։ Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա՝ տարբեր տեխնիկական համալրմամբ (ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան)։ Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից։

Դիտարկիչներ[խմբագրել]

Տեքստային փաստաթղթերը, որոնք պարունակում են HTML կոդ (այդ փաստաթղթերը հիմնականում ունեն .html կամ .htm ընդլայնում), մշակվում են հատուկ ծրագրերի միջոցով, որոնք ցուցադրում են փաստաթուղթը իր ձևավորման համաձայն։ Այդ ծրագրերը, որոնք անվանում են դիտարկիչներ (անգլ.՝ browser), սովորաբար իրենցից ներկայացնում են հարմար միջավայր վեբ էջերի հայցման, դրանց դիտման և անհրաժեշտության դեպքում նաև դեպի սերվեր տվյալների փոխանցման համար։ Այժմ աշխարհում առավել գործածվող դիտարկիչներն են՝ Մոզիլա Ֆայրֆոքս, Գուգլ Քրոմ, Ինտերնետ Էքսպլորեր, Օպերա և Սաֆարի։

1990-ական թվականի կեսերին առաջ եկավ հետևյալ երևույթը. դիտարկիչների հիմնական արտադրող ընկերությունները՝ Նեթսքեյփ (անգլ.՝ Netscape) և Մայքրոսոֆթ ((անգլերեն)Microsoft), սկսեցին ներառել HTML-ը տարրերի սեպական հավաքածուներով։ Տարբեր դիտարկիչների անհամատեղելիության պատճառով ստեղվեց խառնաշփոթ, առավելապես բարդություններ էին առաջանում նույն փասթաթուղթը տարբեր դիտարկիչներում նույն տեսքով ստանալու հարցում։ Վեբ մասնագետները ստիպված էին միևնույն էջը մի քանի տարբերակով ստեղծել։ 2000-ականների սկզբին, մի քանի տարով այդ խնդիրը փոքր ինչ կորցրեց իր հրատապությունը՝ կապված Ինտերնետ Էքսպլորերի տարածման և զարգացնամ հետ։ ‌[փա՞ստ]

Տարբերակներ[խմբագրել]

HTML 1.0-ի պաշտոնական սետիֆիկացիան չկա։ 1995 թվականից կային բազմաթիվ HTML-ի ոչ պաշտոնական ստանդարտներ։

HTML փաստաթղթի կառուցվածքը[խմբագրել]

HTML լեզվով գրված ցանկացած փաստաթուղթ իրենից ներկայացնում է իրար մեջ ներդրված տարրերի հավաքածու (անգլ.՝ HTML element), ընդ որում բոլոր տարրերի սկիզբը և վերջը նշվում է հատուկ նշիչներով՝ պիտակներով (անգլ.՝ tag)։ Տարրերը կարող են լինել դատարկ, այսինքն՝ չպարունակեն ոչ մի տեքստ կամ տվյալ, օրինակ. <br /> պիտակը, որը ջարդում է տողը, հաջորթող տեքստը սկսելով նոր տողից (բայց ոչ նոր պարբերությունից)։ Այս դեպքում սովորաբար չի նշվում փակող պիտակ։ Բացի այդ, տարրերը կարող են պարունակել հատկանիշներ (անգլ.՝ HTML ատրիբուտներ), որոնք որոշում են նրանց որոշակի հատկանիշներ, օրնակ. տառաչափը font տարրի համար։ Ատրիբուտները նշվում են բացող պիտակի մեջ։

Ստորև բերվում են հատվածներ HTML փաստաթղթից.

<strong>Բացող և փակող պիտակների միջև ընկած տեքստ։ Այն թավատառ է։</strong>
<a href=”http://www.example.com”>Այս պիտակը պարունակում է href հատկանիշը։ Սա հղում է, որը տանում է դեպի http://www.example.com էջ</a>

Իսկ այստեղ բերվում է դատարկ պիտակի օրինակ.

<b>
   Այս տեքստը կլինի թավ, 
   <i>իսկ սա՝ նաև շեղ</i>
</b>

Դիտարկչի էկրանին կարտածվի հետևյալ կերպ՝ Այս տեքստը կլինի հաստ, իսկ սա՝ նաև թեք։

Բացի էլեմենտներից, HTML փաստաթղթում օգտագործվում են նաև հատուկ նշաններ, որոնք նշվում են &անուն ձևով, օրինակ. &copy-ն կարտածի հեղինակային իրավունքի նշանը՝ ©։

Յուրաքանչյուր HTML փաստաթուղթ, որ համապատասխանում է HTML ստանդարտի որևէ տարբերակի, պետք է սկսվի <!DOCTYPE…>-ով, որն հայտարարում է HTML-ի տարբերակը և ունի այս տեսքը՝

<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01//EN"   "http://www.w3.org/TR/html4/strict.dtd">

Եթե այս տողը նշված չէ, ապա դիտարչկում փաստաթղթի ճիշտ արտածման հասնել դժվար կլինի։ Այնուհետև պետք է գրվեն <html><head><body> պիտակները։

HTML փասթաթղթերը կարող են ձևափոխվել CSS համակարգչային լեզվի միջոցով, որի համար պետք է փասթաթղթի մեջ ընդգրկել <style></style> կոդը, որոնց միջև գրվում է հատուկ կոդագրություն։ Օրինակ՝

<style>
body{
   background-color: #D91C3F;
   font-family: Segoe UI;
</style>

Այս կոդը էջին ստիպում է, որ նրա ֆոնի գույնը փոխվի և դառնա կարմրագույն։ #(և այլն) գունային կոդի ֆորմատը կեչվում է HEX։ Նաև խմբագրողը կարող է պարզապես օգտագործել գույնի անունը, բայց առանց երանգների։ Կամ, կարելի է օգտագործել RGB կոդային համակարգը։

Նաև, HTML կոդային համակարգը արհամարում է ազատ տառերը։

HTML փասթաթղթի մեջ մի նոր գիծ ստանալու համար պետք է գրել հետևյալ կոդը

<br>

իսկ մի գիծ ավելացնելու համար՝

<hr>

Պատմությունը[խմբագրել]

HTML-ն ստեղծվել է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից 1991-1992 թթ.։ Այն ծագել է SGML նշման լեզվից։

Գրականություն[խմբագրել]

HTML-ի ձեռնարկներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]