Էյնար աֆ Վիրսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյնար աֆ Վիրսեն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1875(1875-04-20)[1]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[2][1]
Մահացել էհունվարի 5, 1946(1946-01-05)[3] (70 տարեկան)
Մահվան վայրՕսկար, Շվեդիա[3]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունգրող, ռազմական գործիչ և Դեսպանորդ
Ծնողներհայր՝ Carl David af Wirsén?[2][1]
 Einar af Wirsén Վիքիպահեստում

Կառլ Էյնար Տուրե աֆ Վիրսեն (շվեդ.՝ Einar af Wirsén, ապրիլի 20, 1875(1875-04-20)[1], Ուպսալա, Շվեդիա[2][1] - հունվարի 5, 1946(1946-01-05)[3], Օսկար, Շվեդիա[3]), շվեդական բանակի սպա, դիվանագետ և գրող։ Մասնագիտությամբ որպես սպա, նա Առաջին համաշխարհային պատերազմից հետո դիվանագիտական ծառայության է ուղարկվել Կոստանդնուպոլիս և Սոֆիա, որպես ռազմական կցորդ, որտեղ ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը[5]։ Օսմանյան կայսրությունից և Բալկաններից նա տեղափոխվեց Լեհաստան և ականատես եղավ Լեհաստանի երկրորդ հանրապետության ձևավորմանը[6]։ Դրանից հետո նա ծառայեց Լոնդոնում, Ռևալում և Ռիգայում, իսկ 1921 թվականի ընթացքում եղավ Բուխարեստում, Աթենքում և Բելգրադում։ Մոսուլի հակամարտության շուրջ աշխատանքից հետո աֆ Վիրսենը ուղարկվեց Բեռլին, որտեղ ծառայեց 12 տարի։ Վերջապես նրան ուղարկեցին Հռոմ, որտեղ երեք տարի աշխատելուց հետո անցավ հանգստի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյնար աֆ Վիրսենը ծնվել է շվեդական Ուփսալա քաղաքում, գրաքննադատ Կառլ Դավիդ աֆ Վիրսենի և Սեսիլիա Էմերենթիա Լեոնտինայի ընտանիքում[7]։ Նա կամավորագրվեց շվեդական բանակ 1891 թվականին, 1894 թվականին դարձավ սերժանտ։ Աֆ Վիրսենը ընդունվեց Կառլբերգի ռազմական ակադեմիան 1894 թվականի օգոստոսի 16-ին[8]։

Աֆ Վիրսենը դարձավ կրտսեր լեյտենանտ 1895 թվականին, լեյտենանտ` 1897 թվականին և 1900 թվականից 1902 թվականներին սովորեց Շվեդական բանակի արքայական քոլեջում։ Նա դարձավ կապիտան 1909 թվականին։ Աֆ Վիրսենը դարձավ Կոստանդնուպոլիսի և Սոֆիայի ռազմական կցորդ 1915 թվականից 1920 թվականներին[9]։ Այս տարիներին նա դարձավ Հայոց ցեղասպանության ականատեսը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/ULA/11632/C a/11 (1869-1878), bildid: 80002727_00180
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carl Einar Thure, f. 1875 i Uppsala Uppsala län, Löjtnant (շվեդերեն)Riksarkivet.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/7 (1941-1946), bildid: 00030175_00208, sida 206 m
  4. af Wirsén, Carl Einar ThureSvenskagravar.se.
  5. 5,0 5,1 Avedian, Vahagn (2008). The Armenian genocide 1915: from a neutral small state's perspective: Sweden (PDF). Uppsala: Department of History, Uppsala University. էջեր 27–28. Կաղապար:LIBRIS.
  6. Enander, Bo (1942). «Diplomatminnen». In Svensson, George (ed.). Bonniers litterära magasin 1942 (Swedish). Stockholm: Bonnier. էջ 737. Կաղապար:LIBRIS.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. C:son Lewenhaupt, Claës, ed. (1922). Sveriges ridderskaps och adels kalender 1923 (Swedish). Vol. 46. Stockholm: Albert Bonnier. էջեր 1363–1364. Կաղապար:LIBRIS.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Carl Einar Ture». www.adelsvapen.com (Swedish). Adelsvapen. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Harnesk, Paul, ed. (1945). Vem är vem?. D. 1, Stockholmsdelen [Who is Who?. D. 1, Stockholm part] (Swedish). Stockholm: Vem är vem bokförlag. էջ 984.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյնար աֆ Վիրսեն» հոդվածին։