Էլիսա Զաքարիա Խուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսա Զաքարիա Խուրի
արաբ․՝ إليسا‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1972(1972-10-27) (51 տարեկան)
ԾննդավայրԴեյր-էլ-Ահմար, Բաալբեկի շրջան, Բաալբեկ-Հիրմիլ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԼիբանանի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Elissa (singer) Վիքիպահեստում

Էլիսա Զաքարիա Խուրի (արաբ․՝ إليسار زكريا خوري‎‎‎, հոկտեմբերի 27, 1972(1972-10-27), Դեյր-էլ-Ահմար, Բաալբեկի շրջան, Բաալբեկ-Հիրմիլ, Լիբանան), լիբանանցի երգչուհի, հայտնի է նաև որպես Էլիսա (արաբ․՝ إليسا‎‎‎):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսան ծնվել է բազմանդամ Մարոնիական ընտանիքում[1] , նա ունի երեք եղբայր և երկու քույր, հայրը լիբանանցի Զաքարիա Խուրին է (արաբ․՝ زكريا خوري‎‎‎), մայրը` սիրիացի Յուման Սաուդը (արաբ․՝ يمني سعود‎‎‎)[2]: Նրա հայրը արաբական գրականություն էր դասավանդում, մահացել է քաղցկեղից 2004 թվականին։ Էլիսան իր կրթությունը ստացել է Լիբանանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Երաժշտական կարիերա և առաջին ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում Էլիսան սկսել է մասնակցել քաղաքական քննադատության թեմայով կազմակերպվող թատերական բեմադրություններին, հայտնի լիբանանցի շանսոնյե Վասիմ Տաբարի (արաբ․՝ وسيم طبارة‎‎‎) և Theatre de 10 Heures-ի հետ[3]։

1992 թվականի մարտին նա մասնակցել է տաղանդների մրցույթին Studio Al Fan ստուդիայում, ելույթը հաղորդվել է LBCI (Lebanese Broadcasting Corporation) ռադիոյով և Մերձավոր Արևելքի առավել հայտնի հեռուստատեսային ալիքով, արդյունքում մրցույթում Էլիսան զբաղեցնում է երկրորդ տեղը և արժանանում արծաթե մեդալի։ Երկար ընդմիջումից հետո 1999 թվականին EMI ընկերությունը թողարկում է նրա առաջին` Baddi Doub (արաբ․՝ بدي دوب‎‎‎) ալբոմը, որը Լիբանանի և Մերձավոր Արևելքի շրջանում վաճառվել է 100.000 կրկնօրինակ։

W’akherta Maak (2000-2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբոմից ունեցած հաջողությունից հետո 2000 թվականի սեպտեմբերին Էլիսը թողարկում է հաջորդ W’akherta Maak (արաբ․՝ وآخرتا معك‎‎‎) ալբոմը, որն իր մեջ ներառում էր Bitghib Betrouh (արաբ․՝ ضاع العنوان‎‎‎) էկրանավորված հիթերը, որը կատարել է լիբանանցի աստղ Ragheb Alama-ի (արաբ․՝ راغب صبحي علامة‎‎‎) հետ, վաճառվել է ավելի քան 200.000 կրկնօրինակ։

Էլիսան և Քրիս դե Բուրգը միասին կատարել են արաբաանգլիական «Լիբանանյան գիշերներ» երգը, որը ձայնագրվել է Լոնդոնում և ընդգրկվել է Դե Բուրգա Timing Is Everything ալբոմում։

Ayshalak (2002-2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ` Ayshalak (արաբ․՝ عايشالك‎‎‎) ալբոմը թողարկվել է 2002 թվականին՝ իր մեջ ներառելով համանուն տեսահոլովակը, որը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆաբրիս Բեգոտը Փարիզում։ Տեսահոլովակի համար հագուստը տրամադրել է Քրիստիան Դիորը։ Էլիսան դարջել է արաբ աստղերից առաջինը , որը ներկայացրել է այդ ապրանքանիշը։ Տեսահոլովակը և երգը մեծ հաջողություն են ունեցել, և շուտով Էլիսան կոմպոզիտոր և գործիքավորող Ժան Մարի Ռիչի հետ թողարկում է նոր հիթ` Agmal Ehsas (արաբ․՝ أجمل إحساس‎‎‎) անվամբ, որը դառնում է Ayshalak ալբոմի իր հայտնիությամբ երկրորդ սինգլը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Լիբանանցի ռեժիսոր Սելիմ աթ Թուրքը։ 2002 թվականին Էլիսան և Սելիմը ստացել են Murex D’Or մրցանակը, Էլիսան` որպես լավագույն երգչուհի, իսկ Սելիմը` լավագույն տեսահոլովակի հեղինակ։

Ahla Donya (2004-2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու չորրորդ` Ahla Donya (արաբ․՝ أحلى دنيا‎‎‎) ալբոմը թողարկվել է 2004 թվականին, Rotana Records ընկերության հետ։ Այդ ալբոմում ներառված էին Koll Youm Fi Omry (արաբ․՝ كل يوم في عمري‎‎‎), Erga' Lel Shoa' (արաբ․՝ لو نرجع سوا‎‎‎), Hobbak Waja (արաբ․՝ ارجع للشوق‎‎‎) և Ahla Donya (արաբ․՝ احلى دنيا‎‎‎) հիթերը։ 2005 թվականին Էլիսան հաղթել է World Music Awards «ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» անվանակարգում[4]։ Նաև 2005 թվականին թողարկվել է ալբոմների հավաքածուն` 1000 օրինակ հատուկ փաթեթավորմամբ և երգչուհու փոքր կենսագրությամբ։

Bastanak (2006-2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սկզբին Էլիսը Rotana Records-ի հետ թողարկել է նոր հինգերորդ` Bastanak (արաբ․՝ بستناك‎‎‎) ալբոմը[5]։ Այս ալբոմի ստեղծմանը բացի Ժան Մարի Ռիչիից մասնակցել են նաև մի քանի այլ պրոդյուսերներ։ Պրահայում համանուն երգի հետ նաև տեսահոլովակ է նկարահանվել, որը ցուցադրվել է միայն Rotana music ալիքով։ 2006 թվականին Էլիսը և Քրիստինա Ագիլերան նկարահանվել են պեպսիի գովազդում։

Ayami Beek (2007-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ayami Beek (արաբ․՝ ايامي بيك‎‎‎) վեցերորդ ալբոմը, որն իր մեջ ներառում էր 11 երգ, թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին, Rotana-ի հետ միասին։ Betmoun ալբոմի առաջին երգը Rotana’s PEPSI Top 20 Charts-ում զբաղեցրել է առաջին տեղը։

Tsadaq Bmein (2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

Tsadaq Bmein (արաբ․՝ تصدق بمين‎‎‎) ալբոմը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ալբոմի թողարկումից 15 օր անց Rotana Records-ի պատմության մեջ ալբոմը դառնում է ամենավաճառվածը[3]։ Վաճառվել է ալբոմի 750.000 օրինակ Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում և Մերձավոր Արևելքում։ Tsadaq Bmein ալբոմի համար Էլիսան հաղթել է World Music Awards 2010 մրցույթում «ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում» անվանակարգում[6]։

Քաղաքական նախապատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսան աջակցում էր Լիբանանյան ուժեր քրիստոնեական զանգվածային քաղաքական կուսակցությանը և նրա առաջնորդին Սամիր Ջաաջաային[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baddi Doub (1998)
  • W’akherta Ma’ak (2000)
  • Betghib Betrouh (2001)
  • Ayshalak (2002)
  • Ajmal Ehssas (2003)
  • Lebanese Night (2003): Duo with Irish artist Chris De Burgh
  • Koli youm fi omry (2004)
  • Erga' Lel Sho2 (2004)
  • Hobak Wajaa (2005)
  • Bastanak (2006)
  • Law Te’rafoh (2007)
  • Betmoon (2008)
  • Awakher El Sheta (2009)
  • Aa Bali Habibi (2010)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե մեդալ Studio Al Fan մրցույթում (1992)։
  • The Murex D’Or award` քաղաքի լավագույն կին կատարողը (2002)։
  • Zahret Al Khaleej Magazine` լավագույն արաբ կին կատարողը (2003)։
  • Al Ahram Newspaper` կին կատարողի ամենաշատ վաճառված ալբոմները Եգիպտոսում (2004)։
  • LG Music Festival Award. 2004
  • AUST University Honoure (Լիբանան 2005 թվական)։
  • World Music Award ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում` Ahla Donya ալբոմի համար (2005)։
  • The Murex D’Or award` տարվա լավագույն կին կատարող (2005)։
  • Լավագույն արաբ Al Aghani ռադիոյի կատարող (Եգիպտոս 2005 թվական)։
  • Zahret Al Khaleej Magazine`տարվա լավագույն կատարող (2005)։
  • Hobbak Waja` լավագույն տեսահոլովակ (2005)։
  • Տարվա լավագույն կին կատարող (2005)։
  • World Music Award` ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում Bastanak ալբոմի համար (2006)։
  • Լիբանանի պրոֆեսիոնալ կատարողների միության պատվո շքանշան (2007)։
  • Middle East Music Award` լավագույն արաբ կին կատարողը (2008)։
  • Zahrat Al Khaleej Magazine` լավագույն հագնված արաբ կատարող (2008)։
  • Big Apple Music Award` լավագույն կին կատարողը (2010)։
  • World Music Award` Tsadaq Bmein ալբոմի համար (2010)։
  • The Murex D’Or Award` լավագույն լիբանանցի կատարող (2010)։
  • The Murex D’Or Award` լավագույն հաջողություն (2010)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lebanese Singer Elissa Khoury Pictures». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Lebanon Atlas - Biography: Elissa» (անգլերեն). ArabiaGIS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Elissa Biography» (անգլերեն). Official website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Elissa Biography» (անգլերեն). LyricsFreak. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Rotana - Bastanak» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «World Mucic Awards 2010, oficial website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Elissa visits Maarab in show of support for Geagea». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Elissa : Album Baddy Doub - 1998 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Elissa : Album We Akhertha Maak - 2000 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  10. «Elissa : Album Ayshalak - 2002 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  11. «Elissa - Ahla Dounya Album Lyrics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Elissa : Album Ahla Donia - 2004 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  13. «Elissa - Bastanak Album Lyrics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  14. «Elissa : Album Bastanak - 2006 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Elissa : Album Ayami Beek - 2007 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  16. «Elissa : Album Tesadaa Bemeen - 2009 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Elissa : Album Asaad Wahda - 2012 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսա Զաքարիա Խուրի» հոդվածին։