Էդ Կատմուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդ Կատմուլ
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1945(1945-03-31)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՊարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան և Granite High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, գործադիր պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱշխատավայրApplicon?, New York Institute of Technology?, Industrial Light & Magic?, Պիքսար և Walt Disney Animation Studios
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
 Ed Catmull Վիքիպահեստում

Էդ Կատմուլ (անգլ.՝ Edwin «Ed» Earl Catmull, մարտի 31, 1945(1945-03-31)[1][2], Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2]), Disney Toon Studios (2007—2018), Փիքսար և Walt Disney Animation Studios անիմացիոն ստուդիաների նախագահ[6][7][8]։ Նշանավորվել է համակարգչային գրաֆիկայի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար բազմաթիվ մրցանակներով[9][10]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Կատմուլը ծնվել է Արևմտյան Վիրջինիայի Պերկերբերգ քաղաքում[11], միջին դասի ընտանիքում։ Կատմուլի հայրը ընտանիքում առաջինն էր, ով ավարտել է քոլեջը։

Կատմուլը սիրում էր նկարել և վաղ տարիքից հետաքրքրվել է անիմացիայով։ Դպրոցի ավագ դասարաններում նա կարդացել է Փրեսթոն Բլերի «Անիմացիա» գիրքը (1948), պատրաստել է անիմացիոն լուսավոր վահանակ, որի օգնությամբ ստեղծել է իր առաջին պարզունակ մուլտֆիլմերը։ Սակայն դպրոցն ավարտելուց հասկացել է, որ ինքն այնքան տաղանդավոր չէ, որ դառնա անիմատոր և որոշել է զբաղվել գիտությամբ[12]։

1969 թվականին ավարտել է Յուտայի համալսարանը՝ ստանալով աստիճան ֆիզիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում[13]։

Ուսումն ավարտելուց հետո Կատմուլը որոշ ժամանակ աշխատել է Boeing-ում և Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում (անգլ.՝ New York Institute of Technology): Սակայն 1970 թվականի աշնանը վերադարձել է համալսարան և ընդունվել ասպիրանտուրա։

Ասպիրանտուրայում ուսանելու ժամանակ Այվեն Սազերլենդի ազդեցության տակ տարվել է ինտերակտիվ համակարգչային գրաֆիկայով[14] և որոշել համատեղել գիտությունը և անիմացիան համակարգչային ֆիլմ ստեղծելու համար[15]։

1972 թվականին Էդ Կատմուլը ստեղծել է իր առաջին անիմացիոն ֆիլմը`իր ձախ ձեռքի թվայնացված մոդելը։ «Ձեռքեր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականին համակարգչային գիտություններին նվիրված կոնֆերանսում։ «Ձեռքեր» ֆիլմի հատվածները հետագայում մտել են «Ապագայի աշխարհ» ֆիլմի մեջ, որը առաջին ֆիլմն էր, որտեղ օգտագործում է 3D համակարգչային գրաֆիկա[16]։ 2011 թվականի դեկտեմբերից «Ձեռքեր» ֆիլմի կրկնօրինակը պահվում է ԱՄՆԿոնգրեսի գրադարանում[17]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Ալեքս Շուրան՝ (անգլ.՝ Alexander Schure) Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի հիմնադիրը Կատմուլին հրավիրել է ղեկավարել համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիան։

Կատմուլը հավաքում է գրաֆիկայի և անիմացիայի ոլորտում համակարգիչների հնարավորության վրա կենտրոնացած տաղանդավոր հետազոտողների խումբ։ 1977 թվականին Կատմուլը 2D անիմացիայի համար ստեղծել է Tween ծրագիրը։ Նրա խնդիրը շարժման առաջին և վերջին տարրի միջև մեխանիկորեն միջանկյալ կադրերի լրացնումն էր։ Ծրագիրը օգնում էր գործընթացը դարձնել ավելի պարզ և էժան։

Շուտով Կատմուլի թիմը 2D-ն փոխարինել է 3D համակարգչային գրաֆիկով։ Նրանց աշխատանքը գրավել է Ջորջ Լուկասի Lucasfilm-ից և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ուշադրությունը։ 1979 թվականին Էդ Կատմուլը ղեկավարել է Lucasfilm-ի նոր համակարգչային բաժինը[18]։

Աշխատելով Lucasfilm-ում՝ Կատմուլը մասնակցել է նոր տեխնոլոգիայի ստեղծմանը (անգլ.՝ digital image compositing), որը թույլ է տալիս համատեղել պատկերները։ Ստեղծվել է Pixar Image Computer-ը, որը հնարավորություն է տալիս սկանավորել ֆիլմի կինոժապավենը, ավելացնել նոր հատուկ էֆեկտներ և հետո արդյունքը վերադարձնել հետ։ Ստեղծվել է նաև համակարգչային տեսահոլովակների մոնտաժման առաջին համակարգը[19]։

1986 թվականին Սթիվ Ջոբսը ձեռք է բերել Lucasfilm համակարգչային ստորաբաժանումը։ Նոր ընկերությունը ստացավ Փիքսար անվանումը, իսկ Էդ Կատմուլը դարձել է դրա տեխնիկական տնօրենը։ Նա դարձել է RenderMan-ի հիմնական մշակողը։

2006 թվականի հունվարին Փիքսարի՝ Disney-ին անցնելուց հետո Կատմուլին Ջոն Լասեթերի հետ համատեղ հանձնարարվել է դիսնեյյան անիմացիոն ստուդիաների աշխատանքի խթանումը։ 2007 թվականից նրանք որպես նախագահ և ստեղծագործական տնօրեն ղեկավարել են Disney-ի երեք առանձին ստուդիաներ՝ Փիքսար, Disney Animation և DisneyToon: 2018-ի հունիսի 28-ին դրանցից վերջինը վերացվել է, և Կատմուլը մնացել է մնացած երկու ստուդիաների ղեկավարը։ Դրանից մի քանի օր առաջ՝ հունիսի 8-ին, հայտարարվել էր, որ Ջոն Լասեթերը տարվա վերջին կհեռանա Walt Disney Pictures-ից՝ անպարկեշտ վարքագծի մեղադրանքով[20]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին Կատմուլը ստացել է իր առաջին մրցանակը՝ Կինոարվեստի և գիտության ակադեմիայում գիտական և տեխնիկական նվաճումների, «RenderMan ծրագրի մշակման համար»։
  • 1995 թվականին ընտրվել է Հաշվողական տեխնիկայի միության անդամ։
  • 1996 թվականին ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը Digital Image Compositing ոլորտում նորարարության համար։
  • 1996 և 2011 թվականներին ստացել է առաջընթացի մեդալ (կինոյի և հեռուստատեսության ինժեներների միության)։
  • 2001 թվականին Կատմուլը ստացել է «Օսկար» մրցանակ Pixars ստուդիայում ռենդերինգի ոլորտում ակնառու նվաճումների համար։
  • 2006 թվականին պարգևատրվել է Ջոն ֆոն Նեյմանի մեդալով համակարգչային գրաֆիկայում, մոդելավորման, անիմացիայում և ռենդերինգում ներդրման համար։
  • 2009 թվականին ստացել է Գորդոն Սոյերի անվան մրցանակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Սյուզան Անդերսոն Կատմուլ (անգլ.՝ Susan Anderson Catmull) հետ։ Նա կնոջ և երեխաների հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://mormonarts.lib.byu.edu/people/edwin-catmull/
  3. https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  4. https://awards.acm.org/award_winners/catmull_1244219#158
  5. https://amturing.acm.org/award_winners/catmull_1244219.cfm
  6. doi:10.1145/37402.37414
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  7. Price, David P. T. The Pixar Touch (Vintage). — London: Vintage, 2009. — ISBN 0-307-27829-8
  8. Michael Rubin, «Droidmaker: George Lucas and the Digital Revolution» (2005), ISBN 0-937404-67-5
  9. List of publications Արխիվացված 2011-04-17 Wayback Machine from the DBLP Bibliography Server
  10. List of publications Արխիվացված 2015-12-22 Wayback Machine from Microsoft Academic Search
  11. «Parkersburg, West Virginia». City-Data.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  12. Кэтмелл, Уоллес, 2014, էջ 26
  13. Catmull, Edwin Earl (1974). A subdivision algorithm for computer display of curved surfaces (PhD thesis). University of Utah.
  14. A conversation with Ed Catmull
  15. Innerview — Edwin Catmull
  16. «2011 National Film Registry More Than a Box of Chocolates». Library of Congress. 2011 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «'Silence of the Lambs', 'Bambi' and 'Forrest Gump' added to National Film Registry». New York Times: Artsbeat. 2011 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «The Pixar Story: Dick Shoup, Alex Schure, George Lucas, Steve Jobs, and Disney». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  19. Кэтмелл, Уоллес, 2014, էջ 46
  20. Barnes, Brooks (2018 թ․ հունիսի 8). «Pixar co-founder to leave Disney after 'missteps'». CNBC. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эд Кэтмелл, Эми Уоллес Корпорация гениев: Как управлять командой творческих людей = Creativity, Inc. Overcoming The Unseen Forces That Stand In The Way Of True Inspiration. — М.: Альпина Паблишер, 2014. — 343 с. — ISBN 978-5-9614-4820-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Կատմուլ» հոդվածին։