Զվարթ գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարթ գիտություն
գերմ.՝ Die fröhliche Wissenschaft
ՀեղինակՖրիդրիխ Նիցշե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայություն
ԹեմաԱստված մահացել է
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1881
ՆախորդThe Dawn of Day?
ՀաջորդԱյսպես խոսեց Զրադաշտը
Երկիր Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1882
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/nietzsch/wissensc/wissensc.html
 The Gay Science Վիքիպահեստում

«Զվարթ գիտություն» (գերմ.՝ Die fröhliche Wissenschaft), Ֆրիդրիխ Նիցշեի ստեղծագործությունը։

Ստեղծման հանգամանքները և անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զվարթ գիտության» գաղափարը մտահղացվել է Նիցշեի մոտ 1881 թ. ամռանը շվեյցարական Զիլս իմ Էնգադինե կոմունայում Սպինոզայի աշխատություններին ծանոթանալուց հետո։ Անմիջապես գիրքը գրվել է 1881-1882 թթ. Ջենովայում։ Հունվարի 28-ին Նիցշեն ուղարկում է տեքստի սկզբնական տարբերակը երգահան Պետեր Գաստին որպես «Արշալույսի» շարունակությունը։

Նիցշեն երկար ժամանակ մտածում էր անվանման շուրջ և ի վերջո ընտրեց «Զվարթ գիտության» տարբերակը։ Այդ եզրը պրովանսալյան տրուբադուրները կիրառում էին իրենց բանաստեղծական արվեստը նշելու համար։

Հունիսին Նիցշեն գիրքը տպագրության է հանձնում, իսկ օգոստոսին այն արդեն հայտնվում է գրախանութներում։ Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1887 թ.։

Կառուցվածքը և խնդրո առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքին նախորդում է 63 էպիգրամաներից կազմված նախերգանքը։ Հիմնական մասը կազմված է տարբեր երկարությամբ հինգ գրքից, որոնք ընդգրկում են ընդհանուր առմամբ 383 հատված։ Գիրքն ավարտվում է 14 բանաստեղծությամբ («Ֆոգելֆրայ արքայազնի երգերը»)։ Հինգերորդ գիրքը և բանաստեղծությունները ի հայտ են եկել միայն երկրորդ հրատարակությունում։

Տվյալ ստեղծագործությունում Նիցշեն անդրադառնում է, մասնավորապես, այնպիսին հարցերին, ինչպիսիք են չարիքի էությունը (առաջին գիրքը), արվեստի և բնության կապը (երկրորդ գիրքը), «Աստծո ստվերը», այսինքն աշխարհի կարգավորվածությունը ըստ տրամաբանության օրենքների (երրորդ գիրքը) և այլն։ Հենց այդտեղ է լույս տեսնում «Աստված մեռած է» հայտնի արտահայտությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթ գիտություն» հոդվածին։