Եռյակը Բելվիլից
| Եռյակը Բելվիլից Les Triplettes de Belleville |
|
| Երկիր | Ֆրանսիա Կանադա Մեծ Բրիտանիա Բելգիա |
|---|---|
| Թվական | 2003 |
| Լեզու | Ֆրանսերեն Պորտուգալերեն |
| Ռեժիսոր | Սիլվեն Շոմե |
| Պրոդյուսեր | Դիդյե Բրուներ, Վիվիեն Վանֆլետերեն, Փոլ Կադյո, Ռեջիս Ջեժելբաս, Քոլին Ռոուզ |
| Սցենարիստ(ներ) | Սիլվեն Շոմե |
| Երաժշտություն | Բենուա Շարե |
| Տևողություն | 78 րոպե |
| Բյուջե | $8 000 000 |
| Շահույթ | $14 776 760 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0286244 |
| Կայք | Les Triplettes de Belleville |
Եռյակը Բելվիլից (ֆր.՝ Les triplettes de Belleville, անգլ.՝ The Triplets of Belleville) անիմացիոն, նկարված մուլտֆիլմ է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2003 թվականի մայիսի 18-ին: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1959-ից մինչ 1969 թվականների միջև (ֆիլմում երևում է ֆրանսիական նախագահի՝ Շառլ դե Գոլի ելույթը հեռուտատեսությամբ, երբ նա ողջունում է «Տուր դե Ֆրանս»-ի մասնակիցներին):
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Մի երիտասարդ տղա դաստիարակվել է իր տատիկի` տիկին Սուզայի կողմից, ֆրանսիական մի գյուղաքաղաքում: Վերջինս երեխային հեծանիվ է գնում և քաջալերում նրան, որ հաղթի Ֆրանսիայի հեծանիվային մրցավազքում: Սակայն երիտասարդին առևանգում է մաֆիայի մի ավազակախումբ և տանում Բելվիլ քաղաք, որտեղ շահագործում են նրա հեծանվային ունակությունները հատուկ մշակված մոլեգին խաղերի համակարգով: Իր հավատարիմ շուն ընկեր Բրունոյի հետ տիկին Սուզան որոշում է փրկել թոռնիկին: Նրանք ընկերակցում են երաժիշտների մի խմբի, ովքեր երեսունականների հայտնի ջազային եռյակ են` Բելվիլյան եռյակ անունով:
Դերերը հնչունավորել են [խմբագրել]
- Բեատրիս Բոնիֆասսի
- Լինա Բոդրո
- Միշել Կոչետո
- Ժան-Կլոդ Դոնդա
- Մարի-Լու Գոտյե
- Չարլզ Լինտոն
- Միշել Ռոբեն
- Մոնիկա Վիեգա
Մրցանակներ և նոմինացիաներ [խմբագրել]
- 2004 «Օսկար» նոմինացիա լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ (Սիլվեն Շոմե)
- 2004 «Օսկար» նոմինացիա լավագույն երգ (Belleville Rendez-Vous երգի համար՝ երաժշտությունը Բոնիտ Չարեստ, բառերը Սիլվեն Շոմե)
- 2004 «Էննի» 3 նոմինացիա
- 2004 «BAFTA» նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ (Դիդյե Բրուներ և Սիլվեն Շոմե)
- 2004 «Սեզար» մրցանակ լավագույն երգ Բոնիտ Չարեստ և 2 նոմինացիա Սիլվեն Շոմե