Սիլվեն Շոմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվեն Շոմե
Sylvain Chomet
Sylvain Chomet.jpg
Անունը Սիլվեն Շոմե
Բնօրինակ
անունը
Sylvain Chomet
Ծնվել է նոյեմբերի 10, 1963 (1963-11-10) (50 տարեկան)
Ծննդավայր Մեզոն Լաֆֆիտ, Իվելին, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Աշխատանք 1998 - ցայսօր
Կայք IMDb

Սիլվեն Շոմե (ֆր.՝ Sylvain Chomet) ֆրանսիացի նկարիչ, անիմատոր, ռեժիսոր, կոմիքսների նկարիչ և սցենարիստ։ Ծնվել է Ֆրանսիայում Սենա և Ուազա տարածաշրջանում այժմ՝ Իվելին։ Առաջադրվել է 4 անգամ «Օսկար» մրցանակի։

Կյանքը[խմբագրել]

Ֆրանսիացի ռեժիսոր Սիլվեն Շոմեն սովորել է Անգուլեմի արվեստի դպրոցում, որտեղ նա նկարում էր կոմիքսներ։ Նրա առաջին կոմիքսների գիրքը «Ճպուռի գաղտնիքները», տպագրվել է 1986 թվականին Ֆուտուրոպոլիսի կողմից։ Ութսունականներին աշխատել է որպես պատկերազարդող Լոնդոնում։ Նիք Փարքի «Երկրային բարիքներ» կարճամետրաժ ֆիլմը տեսնելուց հետո նա որոշել է ստեղծել իր սեփական անիմացիոն ֆիլմը։ Նա տեղափոխվել է Կանադա և սկսել իր առաջին անիմացիոն նախագիծը «Ծեր տիկինը և աղավնիները»։ 1996 թվականին ֆիլմը շահել է մի շարք մրցանակներ և արժանացել «Օսկար»-ի նոմինացիաի։ Նա և Կրեսին ստեղծել են կոմիքսների մի գիրք` «Տգեղ, աղքատ և հիվանդ», որը տպագրվեց 1997թվականին, Կաստերմանիի կողմից։ Մի քանի սցենար գրելուց հետո Շոմեն ծանոթացել է ֆրասիացի պրոդյուսեր Դիդիե Բրուների հետ։ Նրանք զարգացրել են ծեր կնոջ կերպարը, որը հետագայում դարձել է «Եռյակը Բելվիլից» ֆիլմի հերոսը։ Հինգ տարի տևեց, որ ֆինանսավորում ստանան Ֆրանսիայից, Կանադայից և Բելգիայից` լիամետրաժ ֆիլմը ստեղծելու համար։ 2010 թվականին Սիլվեն Շոմե թողարկեց իր նոր աշխատանքը ՝ «Աճպարարը» անունով, որը առաջադրվեց «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։

Կոմիքսները[խմբագրել]

  • Le Secret des libellules (1986)
  • Bug-Jargal (1986, Հյուգոի համանուն պատվածքի հիման վրա)
  • Le Pont dans la vase - Tome 1։ l’anguille (1993)
  • Léon la came - Tome 1 (1995)
  • Le Pont dans la vase - Tome 2։ Orlandus (1995)
  • Léon la came - Tome 2։ Laid, pauvre et malade (1997)
  • Le Pont dans la vase - Tome 3։ Malocchio (1998)
  • Léon la came - Tome 3։ Priez pour nous (1998)
  • Le Pont dans la vase - Tome 4։ Barthélemy (2003)

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել]