Canal+

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Canal+
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
Իսսի-լե-Մուլինո
Հեռարձակման գոտի{{{2}}} Ֆրանսիա
Հեռարձակման լեզուֆրանսերեն
Հեռարձակման սկսման թվական1984
Նախկին անվանումCanal 4, canal plus
ՍեփականատերCanal+ Group
🌐www.canalplus.fr


Canal+, ֆրանսիական բաժանորդական վճարումով մասնավոր հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը հեռարձակումը սկսել է 1984 թ. նոյեմբերի 4-ին, առավոտյան ժամը 8:00-ին, հանդիսանում է Ֆրանսիայի առաջին վճարովի ալիքն է։ 1986-ին արդեն ուներ 1 միլիոն բաժանորդ։ Հեռուստաալիքի հիմնականում ունի կինեմատոգրաֆի և սպորտի ուղղվածություն։ Հեռուստաընկերությունը ղեկավարվում է Groupe Canal+ մեդիաընկերության կողմից, որը համարվում է է Vivendi կոնգլոմերատի բաժանմունքը[1]։ Հեռուստաալիքը դիտողների բաժինը կազմում է 2%։ Ընկերության գլխավոր մասնաշենքը գտնվում է Իսսի-լե-Մուլինո քաղաքում։

Թվային արբանյակի թողարկումից հետո, որը կայացավ 1996 թ. ապրիլի 27-ին, ստեղծվեցին դուստր հեռուստաալիքներ՝

  • Canal+ Jaune (Դեղին) - ներկայում Canal+ Cinéma
  • Canal+ Bleu (Կապույտ) - ներկայում Canal+ Décalé
  • Canal+ Vert (Կանաչ) - ներկայում Canal+ Sport[2]
  • Canal+ 16/9 - ներկայում Canal+ Hi-Tech
  • Canal+ Family - սկսած 2007 թ. հոկտեմբերի 20-ից

Միջազգային հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canal+ Spain - սկսած 1990 թ., բաժանորդական վճարումով եթերային ալիք
  • Canal+ Poland - արբանյակային ալիք (Cyfra+)
  • Canal+ Scandinavia - սկսած 1977 թ. վճարովի մալուխային հեռուստաալիք
  • Canal+ Wallonia - հայտնի է որպես BeTV
  • Canal+ Horizons - հեռարձակվում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vivendi --> Canal+
  2. «L'historie du Groupe Canal+ de 1983 à nos jours». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]