Եղևնու խաչկտուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևնու խաչկտուց
Red Crossbill (Female).jpg
Եղևնու խաչկտուցի էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սերինոսներ
Ցեղ Խաչկտուցներ
Տեսակ Եղևնու խաչկտուց
Լատիներեն անվանում
Loxia curvirostra
Linnaeus, 1758
Ենթատեսակներ
Ընդգրկում է 8 ենթատեսակ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179259
NCBI 64802

Եղևնու խաչկտուց (լատ.՝ Loxia curvirostra), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Փոքր թռչուն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27–30 սմ, կենդանի զանգվածը՝ 43–57գ։ Վերին և ստորին կտուցների ծայրերը խաչում են (այստեղից՝ անվանումը)։ Արուն առավելապես կարմիր է, էգը՝ մոխրագույն-կանաչ, գոտկատեղը՝ դեղնավուն, երիտասարդը՝ դեղնադարչնագույն։ Կազմում է փոքր ընտանեկան խումբ–երամներ։ Բնակվում է բարձրաբուն ասեղնատերև անտառներում։ Տարածված է Լոռու մարզի ասեղնատերև անտառներում, «Սոճուտ» դենդրոպարկում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ասեղնատերև ծառերի սերմերով (կոներից դուրս է հանում խաչկտուցով) և որոշ անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ձմռանը, գարնանը, աշնանը՝ կապված կերի առկայության հետ։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Դնում է 22 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ, պտավոր 3-4 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ 18-15 օրական ձագերը բնից դուրս են գալիս և երկար ժամանակ կերակրվում ծնողների կողմից։

Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին։