Խաչկտուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչկտուցներ
Արու խաչկտուց
Եղևնու խաչկտուցների արուները ԱՄՆՕրեգոն նահանգի
Deschutes ազգային անտառում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկակերպներ
Ընտանիք Սերինոսազգիներ
Ցեղ Խաչկտուցներ
Լատիներեն անվանում
Loxia Linnaeus, 1758
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179258
NCBI 64794
EOL {{{1}}}


Խաչկտուցներ (լատ.՝ Loxia), սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 20 սմ է, քաշը՝ 30-58 գ։ Վերին և ստորին ծնոտների եղջերակտուցները ծայրերով խաչված են։ Արուների փետուրները կարմրավուն են, էգերինը՝ կանաչավուն։ Պոչը կարճ է։

Հայտնի է 3 տեսակի խաչկտուցներ՝

  1. սոճու խաչկտուցներ (Լ. pityopsittacus),
  2. եղևնու խաչկտուցներ (Լ. curvirostra),
  3. սպիտակաթև խաչկտուցներ (Լ. leucoptera)։

Ապրում են հիմնականում փշատերև անտառներում, սնվում են սոճու, եղևնու կոների սերմերով, երբեմն՝ միջատներով ու տարբեր բույսերով։ ՍՍՀՄ-ում առավել տարածված են եղել եղևնու խաչկտուցները, որոնք 1965 թվականին հայտնաբերվել են նաև Ստեփանավանի փշատերև անտառներում։ Խաչկտուցների բազմացումը կապված է փշատերև ծառերի կոների բերքատվության հետ։ Առատ կերի պայմաններում մի քանի սերունդ են տալիս, բազմանում են նաև ձմռանը։ Դնում են 3-5 ձու։ Թխսում է միայն էգը։

Խաչկտուցներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png