Եղեգնաթռչնակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնաթռչնակներ
Acrocephalus scirpaceus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Իսկական շահրիկներ
Լատիներեն անվանում
Acrocephalus
(Naumann J. A. & Naumann J. F., 1811)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178667
NCBI 39620
EOL 6366209

Եղեգնաթռչնակներ, եղեգնաբնակներ, շահրիկների ընտանիքի թռչուններ։ Հայաստանում հայտնի է 7 տեսակ՝ եղեգնուտի եղեգնաթռչնակ, լայնապոչ եղեգնաթռչնակ, ճահճային եղեգնաթռչնակ, շերտագլուխ եղեգնաթռչնակ, նրբակտուց եղեգնաթռչնակ, հնդկական եղեգնաթռչնակ (վերջին երկուսը ուսումնասիրված են մասնակի)։

Ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի զանգվածը 10-30 գ է։ Բնադրման և այլ հատկանիշներով խիստ կապված են եղեգնուտների մացառների հետ։ Փետրագունավորումը միատարր գորշաշիկավուն է, որոշ դեպքերում մեջքին լինում են սև բծեր, կուրծքը խամրած բծերով է, հոնքը՝ սպիտակ (կամ բացակայում է), գլուխը՝ մուգ շերտերով։ Էգը և արուն միագույն են։ Բարձր սուլոցանման երգով աչքի է ընկնում լայնապոչ եղեգնաթռչնակը, խռպոտ կոկորդային ձայնով՝ կեռնեխանման եղեգնաթռչնակը։

Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Եղեգնաբնակները ապրում են թավուտներում, ջրամբարների ափերին, եղեգնուտներում, նաև՝ անտառներում ու այգիներում։ Չվող թռչուններ են։ Դնում են 4–6 ձու։ Սնվում են միջատներով, մանր փափկամորթներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 501