Շերտագլուխ եղեգնաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Acrocephalidae
Ցեղ Եղեգնաթռչնակներ (Acrocephalus)
Տեսակ Շերտագլուխ եղեգնաթռչնակ (A. schoenobaenus)
Միջազգային անվանում
Acrocephalus schoenobaenus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Շերտագլուխ եղեգնաթռչնակ, (լատին․՝ Acrocephalus schoenobaenus), շահրիկների ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 11-15 գ։ Փետրածածկը խայտավոր է, պոչը՝ կարճ։ Հասունի հոնքը աղոտ սպիտակ է, գագաթի կողմնային շերտերը և ակնաշերտը՝ սև։ Վերևից մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն։ Երիտասարդի կրծքի վրա կա մանր պտերից կազմված լայնակի շերտ։ Երգում է՝ թփի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում։ Բնակվում է ճահճուտներում, բոշխային մարգագետիններում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակից։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի վերջ հունիսին, որին զուգահեռ հայտնվում են ձվադրմանը պատրաստ կամ 1-3 ձվերի առկայությամբ բներ։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 8 սմ)՝ խոտաբույսերից՝ հյուսված թփուտներին կամ բարձր խոտաբույսերին։ Դնում է 18 մմ տրամագծով, ձիթապտղագույն-դարչնագույն՝ մուգ կանաչ պտերով 5-6 ձու։ Բնում կերակրվող ձագերը գրանցված են հունիսի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսին, թռիչքին ոչ հմուտ տիրապետողները (ծնողների հետ)' մինչև հուլիսի վերջը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Երիտասարդ թռչունների թիվը կտրուկ աճում է օգոստոս-սեպտեմբերին։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 1-ին կեսերը։ Կենսակերպի այլ առանձնահատկություններին վերաբերող տվյալները բացակայում են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերտագլուխ եղեգնաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերտագլուխ եղեգնաթռչնակ» հոդվածին։