Եղեգնուտի եղեգնաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնուտի եղեգնաթռչնակ
Եղեգնուտի եղեգնաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Իսկական եղեգնաթռչնակներ
Տեսակ Եղեգնուտային
եղեգնաթռչնակ
Լատիներեն անվանում
Acrocephalus scirpaceus
(Hermann, 1804)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 558429
NCBI 48156

Եղեգնուտի եղեգնաթռչնակ (լատ.՝ Acrocephalus scirpaceus), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ. Ոտքերը մուգ գույնի են, մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից մոխրագույնդարչնագույն է, գոտկատեղը՝ դարչնագույն-շիկակարմիր երանգով, ներքևից՝ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն-դեղին երանգով։ Հոնքը կարճ է, բաց գույնի։ Թաքնված թռչուն է, սակայն արագաշարժ է, ճարպիկ և աղմկարար, տեսադաշտում հայտնվում է մի քանի վայրկյան։ Բնակվում է եղեգով ու ջրեղեգով պատված ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակում։ Հարսանեկան զույգերը ձևավորում են ապրիլի ընթացքում և մայիսի սկզբին։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսին։ Կառուցում են էգը և արուն։ Բույնը գավաթաձև է՝ տերևներից հյուսված։ Բնադրում է փարթամ բուսուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։

Դնում է 18 մմ տրամագծով, բաց կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու։ Ձագերը բնից հեռանում են և երիտասարդ ընտանեկան խմբեր կազմում հունիսի վերջից օգոստոսի սկիզբ։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկզբին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png