Կեռնեխանման եղեգնաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեռնեխանման եղեգնաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Acrocephalus arundinaceus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կեռնեխանման եղեգնաթռչնակ (լատին․՝ Acrocephalus arundinaceus), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող–չվող է, տարածված։ Մարմնի երկարկարությունը 19-20 սմ է, թևերի բացվածքը՝ 25-29 սմ, կենդանի զանգվածը՝ 27-32 գ։ Խոշոր է, ոտքերն ու կտուցը՝ ամուր։ Հոնքը բաց գույնի է, սանձիկը՝ մուգ։ Մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից շիկակարմիր-դարչնագույն է, գոտկատեղը՝ ավելի բաց, ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ ավելի մուգ։ Երգում է խռպոտ, բայց հեռուն տարածվող զրնգուն ձայնով՝ եղեգի ծայրին նստած։ Բնակվում է ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսից։ Բները հայտնվում են ապրիլի կեսերին, կառուցում են էգը և արուն՝ 8 օրում։ Բույնը գավաթաձև է՝ եղեգից, եղեգի ցողունին ամրացված, երբեմն բնադրում է նախորդ տարվա խարխլված բնում։ Առաջին ձվերը հայտնվում են մայիսի առաջին կեսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի առաջին օրերին։ Դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտից կանաչ՝ մուգ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Սովորական կկուն գերադասում է ձվադրել կեռնեխանմանի բնում՝ ձվերի գույնը նմանեցնելով տիրոջ ձվերի գույնին։ Թխսակալումը 14 օր է։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 13-14-րդ օրը։ Հուլիս-օգոստոսին գրանցվում են ընտանեկան խմբեր՝ թռիչքին հմուտ տիրապետող ձագեր և երիտասարդ թռչուններ։ Կրկնակի բնադրման դեպքում էգը, առաջին բնից դուրս եկած ձագերի խնամքը թողնելով արուի վրա, նոր բույն է պատրաստում, թխսակալում, ապա արուի հետ անցնում 2-րդ բնի ձագերի կերակրմանը։ Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի առաջին կեսը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռնեխանման եղեգնաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռնեխանման եղեգնաթռչնակ» հոդվածին։