Լայնապոչ եղեգնաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնապոչ եղեգնաթռչնակ
Լայնապոչ եղեգնաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Եղեգնաթռչնակներ
Տեսակ Լայնապոչ
եղեգնաթռչնակ
Լատիներեն անվանում
Cettia cetti
(Temminck, 1820)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559157
NCBI 68486

Cettia cetti cetti

Լայնապոչ եղեգնաթռչնակ (լատին․՝ Cetta cetti), շահրիկների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 15-19 սմ, կենդանի զանգվածը՝ 15-17 գ։ Պոչը լայն է, կլորավուն։ Մարմինը վերևից միատարր մուգ շիկակարմիր-դարչնագույն է, ներքևից՝ միատարր մոխրագույն–սպիտակ, հոնքը՝ խամրած սպիտակ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց թաքնված թռչուն է, թաքնվում է խիտ սաղարթի ստորին մասում։ Բնակվում է ճահճուտներում, մինչև ենթալպյան գոտի տարածվող խիտ թփուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի առաջին օրերին։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, որն ուղեկցվում է արուի զրնգուն, հեռուն տարածվող երգով, այն ընդհատ նոտաներով կանչ է հիշեցնում։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12 սմ)՝ տերևներով լավ քողարկված։ Բնադրում է գետնին մոտ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 18 մմ տրամագծով, կարմրավուն 4-5 ձու։ Հունիսից օգոստոս հայտնվում են երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր, որոնք կերակրվում են հասունների հսկողությամբ։ Կրկնակի բազմացման դեպքում բներում նորելուկ ձագեր են նկատվում օգոստոսի առաջին օրերին։

Չու[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու։ Տարիների ընթացքում թվաքանակի կտրուկ անկումներ ու վերելքներ են նկատվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։