Եկատերինա Յուշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Յուշչենկո
ուկրաիներեն՝ Катерина Логвинівна Ющенко
Ծնվել էդեկտեմբերի 8, 1919(1919-12-08)
Չիգիրին, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 15, 2001(2001-08-15) (81 տարեկան)
Կիև, Ուկրաինա[1]
Քաղաքացիություն Ուկրաինա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող և գիտնական
Հաստատություն(ներ)Վ․ Մ. Գլուշկովի անվան կիբեռնետիկայի ինստիտուտ և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա, ծրագրավորում[2], ծրագրավորման լեզու[2], հաշվարկում[2] և ինֆորմատիկա[2]
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՈւզբեկստանի ազգային համալսարան (1942)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և թղթակից անդամ (1976)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և ուկրաիներեն[2]
Գիտական ղեկավարBoris Gnedenko? և Վիկտոր Գլուշկով
Պարգևներ
 Kateryna Yushchenko (scientist) Վիքիպահեստում

Եկատերինա Լոգվինովնա Յուշչենկո (ուկրաիներեն՝ Катерина Логвинівна Ющенко, օրիորդական ազգանունը՝ Ռվաչևա, դեկտեմբերի 8, 1919(1919-12-08), Չիգիրին, ԽՍՀՄ - օգոստոսի 15, 2001(2001-08-15), Կիև, Ուկրաինա[1]), խորհրդային ուկրաինացի կիբեռնետիկ և ծրագրավորող, աշխարհում ծրագրավորման բարձրակարգ առաջին լեզուներից մեկի հեղինակ («Ծրագրավորման հասցեների լեզու»)։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայում եղել է թղթակից անդամ (1979)[4], Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (2001)[5], Ուկրաինայի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր, Գլուշկովի մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիգիրինում, ուսուցիչների ընտանիքում։ Նրա եղբայրը եղել է Վլադիմիր Լոգվինովիչ Ռվաչևը։ Եկատերինա Յուշչենկոն 1942 թվականին ավարտել է Կենտրոնական Ասիայի համալսարանը։ Աշխատել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հավանականությունների տեսության ամբիոնում (1946-1950), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող (1950-1957), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտի բաժնի վարիչ (1957 թվականից)։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության բնագավառում առաջին գիտական հետազոտությունները Եկատերինա Յուշչենկոն կատարել է ակադեմիկոս Բ. Վ. Գնեդենկոյի ղեկավարությամբ՝ Մաթեմատիկայի ինստիտուտի Լվովի բաժանմունքում։

1954 թվականից աշխատել է հաշվողական մաթեմատիկայի ոլորտում, ալգորիթմներ է մշակել էլեկտրոնային փոքր հաշվիչ մեքենաների համար։

Եկատերինա Յուշչենկոն դարձել է ԽՍՀՄ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների առաջին դոկտորը, որին այդ աստիճանը շնորհվել է ծրագրավորման աշխատանքների համար։ Նա առաջարկել է աշխարհի առաջին ծրագրավորման լեզուներից մեկը՝ «Հասցեների լեզու», որի կառուցվածքը ներառվել է ժամանակակից լեզուների կազմի մեջ։

ԽՍՀՄ-ում ծրագրավորման առաջին դասագրքի՝ «Ծրագրավորման տարրերի» հեղինակների թվում է եղել Եկատերինա Լոգվինովնան (Բ. Վ. Գնեդենկո և Վ.Ս. Կորոլյուկ), հրատարակվել է 1961 թվականին[6], վերահրատարակվել է 1964 թվականին, ինչպես նաև թարգմանվել է. 1964 թվականին ԳԴՀ-ում և Հունգարիայում, 1969 թվականին՝ Ֆրանսիայում[7]։

Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են մի շարք գործիքային-տեխնոլոգիական համալիրներ։ Այս ոլորտում աշխատելու համար նրան շնորհվել է Ուկրաինայի 2 պետական մրցանակներ (Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակներ) և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակ, իսկ համակարգչային հանրահաշվի ոլորտում տեսական զարգացումների համար` Գլուշկովի անվան ակադեմիական մրցանակ։ Եկատերինա Յուշչենկոյին նաև շնորհվել է իշխանուհի Օլգայի մրցանակին[8]։

Եկատերինա Յուշչենկոն ստացել է 5 հեղինակային վկայականներ և մշակել է Ուկրաինայի պետական 8 չափորոշիչներ։ Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, ներառյալ՝ 23 մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ, որոնց մի մասը թարգմանվել և տպագրվել է Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում և Դանիայում։

Եկատերինա Յուշչենկոն պատրաստել է 45 թեկնածու և 11 գիտությունների դոկտոր։

Նա «Կիբեռնետիկայի և համակարգային վերլուծություն» և «Ծրագրավորման խնդիրներ» ամսագրերի խմբագրակազմի անդամ էր, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի «Կիբեռնետիկայի» խնդրի վերաբերյալ գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճան շնորհելու որակավորման խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Յուշչենկո» հոդվածին։