Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԲրաունշվայգ
ՎայրԲրաունշվայգ
Կազմված էLibrary of Herzog Anton Ulrich-Museum? և Dankwarderode Castle?
Մասն է3Landesmuseen?
ՀասցեMuseumstraße 1
Հիմնադրվել է1754
ՀիմնադիրԱնտոն Ուլրիխ[1]
Կայք3landesmuseen.de/Herzog-Anton-Ulrich-Museum.304.0.html և 3landesmuseen-braunschweig.de/herzog-anton-ulrich-museum
Քարտեզ
Քարտեզ

Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան (Herzog Anton Ulrich-Museum), հին վարպետների պատկերասրահ, գտնվում է գերմանական Բրաունշվայգ քաղաքում՝ Ստորին Սաքսոնիայի հարավ–արևելքում[2]։ Եվրոպայի հնագույն թանգարաններից է։ 2004 թվականին նշվել է թանգարանի հիմնադրման 250-ամյակը։

Թանգարանի հավաքածուի զգալի մասը հավաքագրել է Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգ Վոլֆենբյուտացին (1633—1714)՝ առաջին «լուսավորյալ բռնապետներից» մեկը, Պետրոս II կայսեր նախապապը։ Նա գումար չի խնայել քաղաքամերձ Զալցադալում գտնվող կալվածքը նկարներով և արձաններով զարդարելու համար (այն ավերվել է XIX դարում՝ վեստֆալյան արքա Ժերոմ Բոնապարտի հրամանով)։

Էրլանգենի համալսարանի հիմնադիր ֆիզիկոս Դանիել դե Սուպերվիլի առաջարկով թանգարանը դարձել է հանրային։ Հասարակական այցելությունների համար այն բացվել է 1754 թվականին՝ Բրիտանական թանգարանի հիմնադրումից մեկ տարի անց։ Հավաքածուն ներառում է Հյուսիսային Եվրոպայի հանրահայտ վարպետների՝ Կրանախի, Հոլբայնի, Անտոնիս վան Դեյքի, Ռուբենսի, Ռեմբրանդի, Վերմեերի, Յոախիմ Լունի գործերը։ Վելֆերի դինաստիայի մայոլիկայի հավաքածուն համարվում էր ամենահարուստը տվյալ ժամանակի համար։ Թանգարանի յուրօրինակ ցուցանմուշներից է Մաթեուս Շվարցի ձեռագիր «Նորաձևության գիրքը»[3]։

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ֆրանսիացիները նրբանկատ չեն գտնվել Գերմանիայի իշխանների հավաքածուների նկատմամբ և իրենց հավանած գլուխգործոցները տեղափոխել են Լուվր։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Վելֆերի դինաստիային հաջողվել է հասնել կորսված արժեքների ռեստիտուցիայի։ XIX դարում համաեվրոպական հռչակ էր ձեռք բերել փորագրությունների հարուստ հավաքածուն, իսկ դուքս Ուլրիխի հավաքածուի մի մասը դարձել է Բրաունշվեյգի բնագիտական թանգարանի հիմքը։

1887 թվականից թանգարանի գեղարվեստի հավաքածուն ցուցադրվում է նեոռենեսանսի ոճով կառուցված շենքում, որը հատուկ նախագծել է ճարտարապետ Օսկար Զոմերը։ Միջնադարյան ցուցանմուշները ցուցադրվում են Դանկվարդերոդե ամրոցում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://artsandculture.google.com/partner/herzog-anton-ulrich-museum-3landesmuseen-braunschweig
  2. «Die Kunst ist zurück». Zeit Online (German).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «BBC News - Fashion: The accountant who created the first book of fashion». BBC News.
  4. «Das Herzog Anton Ulrich-Museum». 3landesmuseen.de (German). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան» հոդվածին։