Լուկաս Կրանախ Ավագ
| Լուկաս Կրանախ Ավագ | |
Ինքնանկար 1550 |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ի ծնե տրված անունը | Lucas Cranach der Ältere |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4 1472 |
| Ծննդավայր | Կրոնախ, (Վերին Ֆրանկոնիա) (Գերմանիա) |
| Մահացել է | հոկտեմբերի 16 1553 |
| Վախճանի վայրը | Վեյմար (Գերմանիա) |
| Ազգություն | գերմանացի |
| Ժանր(եր)ը | դիմանկար, գրքի ձևավորում |
| Գործունեությունը | գեղանկարիչ, գրաֆիկ |
| Գործունեության տարիներ | 1493-1553 |
-
Այս հոդվածը Լուկաս Կրանախ Ավագի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կրանախ (այլ կիրառումներ)։
Լուկաս Կրանախ Ավագ (գերմ. Lucas Cranach der Ältere) հոկտեմբերի 4 1472 թ.- հոկտեմբերի 16 1553 թ.- գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է: Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ: Վիտենբերգում 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը:
Կենսագրությունը [խմբագրել]
Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թ.: Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ: Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ:
Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում: 1493 մեկնում է Պաղեստին: 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը: Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»:
Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ: 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում: Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով: Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ:
Լուկաս Կրանախ Ավագը Ռեֆորմացիայի կողմնակից է եղել: Նա ձևավորել է բողոքական պամֆլետներ, ֆինանսավորել իր ընկերոջ՝ Մարտին Լյութերի հրատարակած գերմաներեն Աստվածաշունչը: Կրանախը բազմաթիվ անգամ նկարել է Մարտին Լյութերին: Կրանախի վաղ շրջանի գործերը զարմացնում են իրենց նորարական գաղափարներով, որոնցով նա ցույց է տվել ժամանակաշրջանի հակասությունները: Պալատական նկարիչ դառնալով, Կրանախը բազմաթիվ դիմապատկերներ է նկարել, պատկերել իր հայտնի ժամանակակիցներիև և հասել մեծ վարպետության:
Լուկաս Կրանախ Ավագը մահացել է 1553 թվականին Վեյմարում: Նրա հիմնած նկարչական գերդաստանը գոյատևել է մինչև XVII դար:
Գրականություն [խմբագրել]
- Гершензон Н. М., Лукас Кранах, Москва, 1933 (ռուս.)
- «Lucas Cranach — Sein Leben, seine Welt und seine Bilder» von Peter Moser erschienen im Babenberg Verlag Bamberg 2004, ISBN 3-933469-14-7 (գերմ.)
- «Lexikon der Renaissance» von VEB Bibiliographisches Institut Leipzig 1989 ISBN 3-323-00268-7 (գերմ.)
- «Lucas Cranach d. Ä. in Wittenberg» von Jutta Strehle erschienen bei J.M. Pietsch, edition AKANTHUS, Spröda 2001 ISBN 3-00-008441-X (գերմ.)
- «Lucas Cranach der Ältere in Wittenberg» von Heinrich Kühne erschienen im Drei Kastanien Verlag 1993, ISBN 3-9803358-4-4 (գերմ.)
- Claus Grimm, Johannes Erichsen, Evamaria Brockhoff: «Lucas Cranach: ein Maler-Unternehmer aus Franken» erschienen Haus der bayrischen Geschichte Augsburg 1994, (գերմ.)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Լուկաս Կրանախ Ավագ, նկարները և կենսագրականը (ռուս.)
- Լուկաս Կրանախ Ավագի ստեղծագործությունները (գերմ.)
- Կենսագրությունը (գերմ.)
- Լուկաս Կրանախ Ավագի մասին (ռուս.)