Քվինտեն Մասեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Quentin Massys by Sandrart.jpg

Քվինտեն Մասեյս, Մետսեյս (Massys, Matsys), (1465 կամ 1466-1530), նիդերլանդացի նկարիչ։ 1491-ին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ.Բաուտսի, Մ. Դյուրերի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-1509, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-1511, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png