Ռեստիտուցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեստիտուցիա (լատին․՝ restitutio - վերականգնում)։

  1. Քաղաքացիական իրավունքում իրավական, գույքային վիճակի վերականգնում։ Լինում է՝
  • միակողմ (կիրառվում է կողմերից մեկի նկատմամբ)
  • երկկողմ (երկու կողմերի նկատմամբ)։
Միակողմ ռեստիտուցիա

Եթե գործարքը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցությամբ կամ կողմերից մեկը մյուսի հետ համաձայնություն է կնքել չարամտորեն, ինչպես նաև, երբ տուժողը գործարքը կնքել է ծանր հանգամանքներից դրդված, ռեստիտուցիա միակողմ է։ Այդ դեպքում մեղավորը տուժողին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով, ինչպես նաև հատուցում տուժողի վնասները, իսկ մեղավորից տուժողի ստացածը բռնագրավվում է հօգուտ պետության։

Երկկողմ ռեստիտուցիա

Երկկողմ ռեստիտուցիա կիրառվում է այն դեպքում, երբ գործարքն անվավեր է ճանաչվել օրենքի պահանջներին չհամապատասխանելու հետևանքով (օրինակ, եթե պայմանագիրը կնքվել է անչափահաս, անգործունակ ճանաչված անձի հետ)։ Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով։ Եթե գործարքը կնքվել է պետության ու հասարակության շահերին ակնհայտ հակասող նպատակներով, ռեստիտուցիան չի կիրառվում, իսկ կողմերի ստացածը բռնագանձվում է հօգուտ պետության (ՀԽՍՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 49)։

  1. Միջազգային իրավունքում պատերազմի ժամանակ անօրինականորեն հակառակորդ պետությունից զավթած և նրա տերիտորիայից արտահանած գույքի վերադարձնելը։ Միջազգային-իրավական ակտերով ռեստիտուցիա կիրառելու որոշում կայացվեց հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ, որոնք նյութական և մշակութային հսկայական արժեքներ էին զավթել և արտահանել օկուպացված տերիտորիաներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։