Դմիտրի Տյոմկին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Դմիտրի Տյոմկին | |
|---|---|
![]() երգահան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Dimitri Zinovievich Tiomkin |
| Ծննդյան օր՝ | 10 մայիս 1894 |
| Ծննդավայր՝ | Կրեմենչուգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր՝ | 11 նոյեմբեր 1979 |
| Վախճանի վայր՝ | Լոնդոն, Անգլիա |
| Աշխատանք՝ | 1929-1979 |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 4 Օսկար (1953` 2 անգամ, 1955, 1959) |
| Կայք՝ | http://www.dimitritiomkin.com IMDb-ում էջ |
Դմիտրի Տյոմկին (անգլերեն՝ Dimitri Tiomkin; մայիսի 10 1894, Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն— նոյեմբերի 11 1979, Լոնդոն) — ռուսական ծագումով ամերիկացի երգահան, մեծ ավանդ ունի կինոյի երաժշտության զարգացման գործում:
[խմբագրել] Կարիերա
Երաժշտություն է գրել ավելի քան 130 ֆիլմերի համար, որոնց շարքում բազմաթիվ ամերկյան հայտնի ֆիլմեր: 22 անգամ ներկայացվել է Օսկարի: 4 անգամ արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին հետևալ ֆիլմերի համար`
- 1953 - «Ուղիղ կեսօրին» ֆիլմի համար 2 Օսկար, Լավագույն երգ և Լավագույն երաժշտություն անվանակարգերում
- 1955 - «Բարձր և ուժեղ» ֆիլմի երաժշտության համար
- 1958 - «Ծերունին և ծովը» ֆիլմի երաժշտության համար (նկարահանված Էռնեստ Հեմինգուեյի համանուն վիպակի հիման վրա)
Մյուս հայտնի ֆիլմերն են.
- 1933 - «Ալիսը հրաշքների աշխարհում»
- 1938 - «Քո հետ չես տանի»
- 1939 - «Դիլիժանս»
- 1939 - «Միայն հրեշտակները թևեր ունեն»
- 1939 - «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն»
- 1940 - «Մարդը Արևմուքից»
- 1946 - «Այս հրաշալի կյանքը»
- 1946 - «Մենամարտ արևի տակ»
- 1948 - «Կարմիր գետը»
- 1951 - «Անծանոթները գնացքում»
- 1956 - «Գիգանտը»
- 1959 - «Ռիո Բրավո»
- 1960 - «Չներվածը»
- 1960 - «Ֆորտ Ալամո»
- 1961 - Նավարոնե կղզու հրացանափողերը
