Դիմաշ Կուդայբերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմաշ Կուդայբերգեն
Պատկեր:Kudaibergen in Moscow (49442429177).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունղազ.՝ Дінмұхаммед Қанатұлы Құдайбергенf
Ծնվել էմայիսի 24, 1994(1994-05-24) (29 տարեկան)
Ակտոբե, Ղազախստան
Երկիր Ղազախստան
Ժանրերդասական փոփ
Մասնագիտություներգերի հեղինակ, Բազմագործիքավորող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և օպերային երգիչ
Երգչաձայնկոնտրատենոր, տենոր և սոպրանո
Գործիքներդոմբրա, վոկալ, հարվածային համակարգ և դաշնամուր
ԿրթությունKazakh National University of Arts?
Պարգևներ
Ղազախստանի վաստակավոր գործիչ
Կայքen.dimashnews.com
 Dimash Kudaibergen Վիքիպահեստում

Դինմուհամեդ Կանատուլի Կուդայբերգեն (ղազ.՝ Дінмұхаммед Қанатұлы Құдайберген, մայիսի 24, 1994(1994-05-24), Ակտոբե, Ղազախստան), հայտնի է որպես Դիմաշ Կուդայբերգեն, ղազախ երգիչ, կոմպոզիտոր։ Վիտեբսկում «Славянский базар 2015» մրցույթի գրան–պրի մրցանակակիր[1], «Ժողովրդի սիրելի» (ղազ.՝ «Халықтың сүйіктісі») նոմինացիայի դափնեկիր[2], «Ղազախ ժողովրդի ազգային միասնության ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար» Ղազախստանի հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով, «Ասիական և խաղաղօվկիանոսյան երգ 2015» հեռուստափառատոնի մասնակից, Չինաստանի «Hunan TV's» հեռուստաալիքի «Երգիչ 2017» (չինարեն՝ 歌手2017) հանրահայտ հեռուստաշոուի երկրորդ մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994—2014. Վաղ տարիներ, կարյերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինմուհամեդ Կանատուլի Կուդայբերգենը ծնվել է 1994 թվականի մայիսի 24-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում։ Երգչի ծնողները՝ Կանատ և Սվետլանա Այտբայևները Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչներ են[3]։ Չնայած նրա լրիվ անունը Դինմուհամեդ է, նրան միշտ Դիմաշ են անվանել։ Ընտանիքում կա ևս երկու երեխա՝ քույրը՝ Ռաուշանը և եղբայրը՝ Աբիլմանսուրը (Մանսուր)։ Մեծացել է երաժշտական ընտանիքում, դաստիարակվել՝ ղազախական սովորույթներով, որում մեծ դեր են խաղացել տատը և պապը, որոնք ապրել են իրենց հետ[4]։ Տատը՝ Միուա Նիզամուտդինովան, աշխարհագրության, կենսաբանության ուսուցչուհի, երիտասարդ տարիներին երգել է[5]։ Պապը՝ Կուդայբերգեն Այտբաևը նվագել է դոմբրա (ղազախական ազգային երաժշտական գործիք)[6]։ Ծնողները մեծ կարևորություն են տալիս հարազատ ղազախական լեզվի խորը իմացությանը և ազգային երաժշտական գործիքներին տիրապետելուն՝ ինչպիսին դոմբրան է։ Մեծանալով երաժշտական և մշակութային միջավայրում նա վաղ տարիքից խորապես ազդված էր երաժշտությունով։ Հայրը և մայրը հաճախ էին ելույթ ունենում համերգներով և տատն ու պապը նրան միշտ մասնակից էին դարձնում ելույթներին, որպես հանդիսատես[4]։

Առաջի անգամ Դիմաշը բեմ է բարձրացել ներկայացման էպիզոդիկ դերում։ Վեց տարեկանում մասնակցելով հանրապետական «Айналайын» մրցույթին դարձել է «Фортепиано» նոմինացիայի դափնեկիր։

2010 թվականին Դիմաշը դարձավ «Звонкие голоса Байконура» միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր։ 2012 թվականին դարձավ երիտասարդ երգիչների «Жас қанат» հանրապետական մրցույթի գրան–պրի մրցանակակիր[7], «Восточный базар 2012» էստրադային կատարողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր[8], «Мейкин Азия 2013» երիտասարդ կատարողների միջազգային փառատոնի հաղթող[9]։

2014 թվականին ավարտել է Ա. Ժուբանովի անվան քոլեջը` «ակադեմիական երգեցողություն» մասնագիտությամբ և ընդունվել Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի «էստրադային արվեստ» ֆակուլտետ։

Հանրաճանաչություն ձեռք է բերել 2015 թվականին՝ մասնակցելով Վիտեբսկի 24-րդ «Սլավոնական բազար 2015» մրցույթին։ Երեք ելույթների արդյունքում երիտասարդ երգիչը հավաքեց 175 բալ։ Առաջին օրը նա կատարեց «Դայդիդաու» ղազախական ժողովրդական կոմպոզիցիան, կիսաեզրափակչում` Կոնստանտին Միլաձեի «Опять метель» երգը, իսկ եզրափակչում` «S.O.S. d’un terrien en détresse» երգը, որը 1978 թվականին առաջին անգամ ձայնագրել էր ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Բալավուան։ Դիմաշ Կուդայբերգենը ստացավ Գրան պրի և 20 հազար դոլար մրցանակ[10]։

2015—2016. «Սլավյանսկի բազար», «Ұмытылмас күн»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմաշը մանկուց երազել է հաղթել «Սլավյանսկի բազար» էստրադային երգերի կատարողների միջազգային մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Բելառուսի Վիտեբսկ քաղաքում[11]։ 2015 թվականին հրավիրվել է մասնակցելու մրցույթին և այնտեղ արժանացել է Գրան պրիի՝ 180 հնարավորից հավաքելով 175 միավոր[10]։ Մրցույթի երեք օրվա ընթացքում նա ամեն օր ուժեղ տպավորություն է թողել ժյուրիի և լսարանի վրա, դարձել է բացահայտ առաջատար[12][13]։ Նրա եզակի ձայնն ու վոկալային դիապազոնը, որոնք արտահայտվել են ղազախական ժողովրդական «Դայդիդաու» երգի օրիգինալ կատարմամբ, երգչուհի Ալլա Պուգաչովայի և Քրիստինա Օրբակայտեի «Опять метель» («Կրկին բուք»), ինչպես նաև ֆրանսիացի երգիչ Դանիել Բալավուանի «SOS d’un terrien en detresse» երգերն արժանացել է ժուրիի և ԶԼՄ-ի գովասանքին[14]։ Ժյուրիի նախագահ Փոլադ Բյուլբյուլօղլին նշել է. «Նա եզակի տղա է։ Նա երեք ձայն ունի մեկում ՝ ցածր և միջին տեմբր, ինչպես նաև ալտինո՝ շատ հազվադեպ ձայն, և Դիմաշը շատ պրոֆեսիոնալ է օգտագործում դրանք»[15]։

Մրցույթից հետո Դիմաշը նշել է, որ «Սլավյանսկի բազարում» հաղթանակը մեծ պատիվ էր, և ընդգծել է երիտասարդ երգիչներին աջակցության կարևորությունը՝ հայտարարելով, որ ունենալով միայն տաղանդ՝ առանց աջակցության չէր կարելի հաջողության հասնել[16]։ «Սլավյանսկի բազարում» հաղթանակից հետո Դիմաշ Կուդայբերգենը պարբերաբար հայտնվում էր տեղի հեռուստաշոուներում և տարբեր միջոցառումներում[11]։ Նա որպես հյուր հանդես է եկել «Մեյկին Ասիա 2015», Ղազախստանի այլ հայտնի երգիչների հետ Իտալիայի Միլանի Expo 2015, Ղազախական խանության 550-ամյակին նվիրված «Мәңгілік ел» թատերական շոուի ժամանակ, և Ալմաթիի «Եվրասիա 2015» միջազգային կինոփառատոնում[17]։ Դիմաշը 2015 թվականի օգոստոսին թողարկել է իր «Ұмытылмас күн» («Անմոռանալի օր») երգը։ Նա նաև հանդես է եկել Աստանա օպերայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ։ Մրցույթից հետո Դիմաշը նշել է, որ «Սլավյանսկի բազարում» հաղթանակը մեծ պատիվ էր, և ընդգծել է երիտասարդ երգիչներին աջակցության կարևորությունը՝ հայտարարելով, որ ունենալով միայն տաղանդ՝ առանց աջակցության չէր կարելի հաջողության հասնել[16]։ «Սլավյանսկի բազարում» հաղթանակից հետո Դիմաշ Կուդայբերգենը պարբերաբար հայտնվում էր տեղի հեռուստաշոուներում և տարբեր միջոցառումներում[11]։ Նա որպես հյուր հանդես է եկել «Մեյկին Ասիա 2015», Ղազախստանի այլ հայտնի երգիչների հետ Իտալիայի Միլանի Expo 2015, Ղազախական խանության 550-ամյակին նվիրված «Мәңгілік ел» թատերական շոուի ժամանակ, և Ալմաթիի «Եվրասիա 2015» միջազգային կինոփառատոնում[17]։ Դիմաշը 2015 թվականի օգոստոսին թողարկել է իր «Ұмытылмас күн» («Անմոռանալի օր») երգը[18]։ Նա նաև հանդես է եկել Աստանա օպերայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ։ Մրցույթից հետո Դիմաշը նշել է, որ «Սլավյանսկի բազարում» հաղթանակը մեծ պատիվ էր, և ընդգծել է երիտասարդ երգիչներին աջակցության կարևորությունը՝ հայտարարելով, որ ունենալով միայն տաղանդ՝ առանց աջակցության չէր կարելի հաջողության հասնել[16]։ «Սլավյանսկի բազարում» հաղթանակից հետո Դիմաշ Կուդայբերգենը պարբերաբար հայտնվում էր տեղի հեռուստաշոուներում և տարբեր միջոցառումներում[11]։ Նա որպես հյուր հանդես է եկել «Մեյկին Ասիա 2015», Ղազախստանի այլ հայտնի երգիչների հետ Իտալիայի Միլանի Expo 2015, Ղազախական խանության 550-ամյակին նվիրված «Мәңгілік ел» թատերական շոուի ժամանակ, և Ալմաթիի «Եվրասիա 2015» միջազգային կինոփառատոնում[17]։ Դիմաշը 2015 թվականի օգոստոսին թողարկել է իր «Ұмытылмас күн» («Անմոռանալի օր») երգը[18]։ Նա նաև հանդես է եկել Աստանա օպերայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ[19]։

2015 թվականի հոկտեմբերին Դիմաշ Կուդայբերգենը որպես վոկալային ականավոր կատարող առաջադրվել է ներկայացնելու Ղազախստանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «ABU TV Song» միջազգային երգի փառատոնի ժամանակ[20]։ Նա հանդես է եկել ասիական երկրների շատ երգիչների հետ։ Դիմաշը կատարել է «Դայդիդաու» երգը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին[21]։ Նոյեմբերին նա Թուրքմենստանում ելույթ է ունեցել «Մարի՝ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» փառատոնի փակման արարողությանը։ Դեկտեմբերին Դիմաշը հանդես է եկել բարեգործական համերգներով, «Միսս Ղազախստան» մրցույթում, և Ալմաթիում կայացած «Ән мен әнші» մեծ համերգին։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած բաց քվերարկության արդյունքում Դիմաշին շնորհվել է «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության «Տարվա երգիչ» կոչումը։ 2015 թվականի հոկտեմբերին Դիմաշ Կուդայբերգենը որպես վոկալային ականավոր կատարող առաջադրվել է ներկայացնելու Ղազախստանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «ABU TV Song» միջազգային երգի փառատոնի ժամանակ[22]։ Նա հանդես է եկել ասիական երկրների շատ երգիչների հետ։ Դիմաշը կատարել է «Դայդիդաու» երգը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին[23]։ Նոյեմբերին նա Թուրքմենստանում ելույթ է ունեցել «Մարի՝ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» փառատոնի փակման արարողությանը։ Դեկտեմբերին Դիմաշը հանդես է եկել բարեգործական համերգներով, «Միսս Ղազախստան» մրցույթում, և Ալմաթիում կայացած «Ән мен әнші» մեծ համերգին[24]։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած բաց քվերարկության արդյունքում Դիմաշին շնորհվել է «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության «Տարվա երգիչ» կոչումը[25]։

2016 թվականի հունվարի 1-ին Դիմաշը թողարկեց իր դեբյուտային մինի ալբոմը[26], ինչպես նաև երաժշտական տեսահոլովակ «Аяз қырау» երգի համար, որը դարձավ ռուսական «Опять метель» երգի ղազախական տարբերակը։ 2016 թվականի հունվարի 22-ին Ղազախստանում կայացած «Ժողովրդի սիրելի» մրցանակաբաշխության ժամանակ նա ստացավ «Փոփի արտիստ» մրցանակը[27]։ Միևնույն ժամանակ, Դիմաշը մասնակցեց տարբեր հեռուստածրագրերի՝ զուգերգով հանդես գալով հանրահայտ օպերային երգչուհի Մայրա Մուհամեդ-կըզիի հետ «Аққуым» («Իմ կարապը») երգով, որը նրանք ձայնագրեցին 2015 թվականի դեկտեմբերի 9-ին[28]։ 2016 թվականի փետրվարին «Դայդիդաու» երգը ներառվեց «Երաժշտական քարավան»՝ 80 րոպեանոց համաշխարհային երաժշտական ճանապարհորդության մեջ, որը հեռարձակվեց ամբողջ աշխարհի ռադիոկայաններով[29][30]։ Նաև փետրվարին ղազախ կոմպոզիտոր և իր կնքահոր Լուկպան Ժոլդասովի համերգին առաջին անգամ ներկայացրեց նոր «Туған жер» («Իմ հայրենիքը») երգը[30]։ Դիմաշը ծնողների հետ երգեց Աստանայում կանանց օրվան նվիրված համերգին և ելույթ ունեցավ Աստանայում անցկացվող բարեգործական համերգին, որը կոչվում էր «100 տատիկ և պապիկ»[31]։ 2016 թվականի մարտի 8-ին, Դիմաշը Մոսկվայի Կրեմլի պալատում մասնակցեց կանանց միջազգային օրվան նվիրված համերգին։ «Բոլոր աստղերը սիրելիի համար» համերգին մասնակցում էին ականավոր ռուս փոփ աստղեր։ Դիմաշի մասնակցությունը այս համերգին ապահովվեց նրա հաղթանակը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում[32]։ Մարտի 26-ին Դիմաշը ներկայացրեց «Карағым ай» երգի իր տարբերակը[33]։ 2016 թվականի մարտ և ապրիլ ամիսներին Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի հետ նա հյուրախաղերով հանդես եկավ Վիեննայում, Ավստրիայում, Մարիբորում, Սլովենիայում և Բելգրադում, Սերբիայում, որտեղ նա կատարեց «SOS d’un terrien en detresse» երգը[34]։

2016 թվականի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Դիմաշը Ղազախստանի 25 շրջաններում կազմակերպեց իր առաջին համերգային շրջագայությունը 25 համերգներով՝ ի պատիվ Ղազախստանի անկախության 25-ամյակի, ինչպես նաև երկու համերգ տվեց Ռուսաստանի Ուֆա և Կազան քաղաքներում։ Նա իր շրջագայությունը անվանեց «Ұмытылмас күн» («Անմոռանալի օր»)` ի պատիվ սեփական նույնանուն երգի։ Նրա ծնողները նույնպես մասնակցել են այդ համերգներին և նրա հետ միասին երգեր երգել։ Շրջագայության ընթացքում նրա երգացանկը բաղկացած է եղել տարբեր լեզուներով կատարվող երգերից՝ «SOS d’un terrien en détresse», «Diva Dance» («Հինգերերդ տարրը» ֆիլմից), «Adagio», «Опять метель», «Қараторғай», «Я люблю тільки тебе», «Қарағым ай», «Кірмеші жиі түсіме», «Кінәләма» и «Беловежская пуща» և այլն։ Սեփական երգերից ընտրված են եղել «Ұмытылмас күн», «Көркемім», «Туған жер» երգերը և ղազախական «Դայդիդաու» ժողովրդական երգի ինքնօրինակ կատարումը։

Ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաքի օրվան նվիրված համերգում նա կատարել է «Diva Dance» երգը։ 2016 թվականի հուլիսին նրան հրավիրեցին ելույթ ունենալու Բելառուսում անցկացվող «Սլավոնական բազար» մրցույթի փակման արարողությանը, որտեղ նա Նագիմա Էսկալիևայի հետ զուգերգով երգեց «Беловежская пуща» երգը։ Նա նաև պատիվ է ունեցել բարձրացնել փառատոնի դրոշը[35]։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Կուդայբերգենը եղավ «Бала дауысы 2016» («Մանկական ձայն 2016») մրցույթի ժյուրիի կազմում՝ Ղազախստանի Կոստանայսկայա շրջանի ընտրական փուլում[36]։ 2016 թվականին համագործակցեց Երբոլատի և Ալաշուլիի հետ` «Ես ղազախ եմ» ռեփ-երգի ստեղծման գործում։ Սեպտեմբերին նրանք կատարեցին «Ես ղազախ եմ» երգը Ալմա-Աթայի 1000-ամյակին նվիրված գալա համերգին[37]։ Նույն ամսին Մոսկվայի Կրեմլի պալատում, «Աստանա` Եվրասիայի սիրտը» համերգի շրջանակներում, կատարեց «Դայդիդաու» երգը[38]։ 2016 թվականի հոկտեմբերին Կուդաբերգենը ելույթ ունեցավ Ֆրանսիայում՝ Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման ժամանակ[39]։ Նոյեմբերին համերգով հանդես եկավ Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած թուրքական մշակույթի փառատոնում՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայի, Ղազախստանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների համար[40][41]։ Նույն ամսում Սունդետ Բայգոժինի հետ միասին ներկայացրեց Ղազախստանը «Մեծ օպերա 2016» հեռուստաշոուի ժամանակ[42]։

2016 թվականի նոյեմբերին «Աստանա օպերա» օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն Թոլեուբեկ Ալպիևը հրավիրեց Դիմաշ Կուդայբերգենին թատնոնում ելույթ ունենալու, նշելով, որ նա շատ հազվադեպ ձայն ունի, և որ կցանկանային աշխատել նրա հետ։ Ղազախստանի Գեղարվեստի ազգային համալսարանի ռեկտոր Այման Մուսախոջաևը փորձեց համոզել նրան՝ ընտրելու օպերային կարիերա։ Այնուամենայնիվ, նա որոշեց շարունակել կարիերան ժամանակակից երաժշտության մեջ[43]։ 2016 թվականի վերջին Կուդայբերգենին շնորհվել է Ղազախստանի Հանրապետության առաջին Նախագահի պետական կրթաթոշակ` որպես «2016 թվականին մշակույթի ոլորտում ազգի առաջնորդ»[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Татьяна Хорошилова (2015 թ․ հուլիսի 14). ««В Витебске завершился „Славянский базар"»». «Российская газета». Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  2. ««Геннадий Головкин, Нуртас Адамбай и Димаш Кудайберген стали „Народными любимцами"»». МИА «Казинформ». 2016 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Бала Димаш қандай болды?». Ақтөбе газеті (ղազախերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 «Loading...». kazworld.info. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Сайт әкімшілігі. «Миуа НИЗАМУТДИНОВА, Димаштың əжесі: 6 ЖАСЫНДА МЫҢ ТЕҢГЕСІМЕН ҚУАНТҚАН | «Жас Өркен» танымдық порталына қош келдіңіздер!» (ղազախերեն). zhasorken.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «迪玛希:他的歌唱,让中国与哈萨克斯坦的文化更加互联互通_新闻_腾讯网» (չինարեն). news.qq.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Светлана Глушкова (2012 թ․ մայիսի 21). ««Символическая награда „Жас каната"»». Радио Азаттык. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  8. ««„Восточный базар-2012" в Ялте»». «Столичное телевидение». 2012 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
  9. Иван Донис (2013 թ․ հուլիսի 22). ««Обладателем гран-при международного фестиваля „Мейкин Азия" стал казахстанец Димаш Кудайберген»». News-Asia. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  10. 10,0 10,1 «International Festival of Arts "Slavianski Bazaar in Vitebsk"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Aktobe native wins Grand Prix of Slavianski Bazaar 2015» (անգլերեն). Tengrinews.kz. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Two Young Kazakh Singers Win International Competitions». The Astana Times (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. INFORM.KZ. «Kazakhstani talent stuns International Song Contest (VIDEO)» (ռուսերեն). www.inform.kz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Kazakhstani Singer Wins Slavianski Bazaar - meteo.by». en.meteo.by. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Казахстанский триумф на "Славянском базаре". Гран-при двух конкурсов завоевали артисты из этой страны». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Столичное телевидение - СТВ» (ռուսերեն). en.ctv.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Макен ангимени жибереды интервью бергенде)»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. 18,0 18,1 «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Осыдан 2 кун бурын Алматыда откен Халыкаралык Евразия кинофестивалінен коринис.Алемге аты айгили скрипкашы Айман Мусаходжаевамен кызыл…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. 张健合. «Musical ambassador strikes a major chord with Chinese viewers - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «ABU TV Song Festival 2015». www.abu.org.my. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. ABU Song Festivals (2015 թ․ նոյեմբերի 1). «Dimas Kudaibergen - Daididau (Kazakhstan) - ABU TV Song Festival 2015». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  22. «ABU TV Song Festival 2015». www.abu.org.my. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  23. ABU Song Festivals (2015 թ․ նոյեմբերի 1). «Dimas Kudaibergen - Daididau (Kazakhstan) - ABU TV Song Festival 2015». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  24. INFORM.KZ. «Dimash Kudaibergen to perform at TÜRKSOY concert in Turkmenistan» (ռուսերեն). www.inform.kz. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  25. «ЖЫЛ АДАМЫ – 2015-Қазақстан жаңалықтары». Қазақстан жаңалықтары (ղազախերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  26. «Dimash Kudaibergen - QQ音乐-千万正版音乐海量无损曲库新歌热歌天天畅听的高品质音乐平台!» (չինարեն). y.qq.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  27. «Определились победители премии "Народный любимец"». Tengrinews.kz (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  28. «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «@mairaopera апайыммен ан жазу устинде)))Тунги студия)))Майра апайдын карапайымдылыгына тан калып журмин.Аты алемге айгылы халык артиси…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  29. «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Құрметті инста достар!!! Сіздерге айтар жақсы жаңалығым Қазақтың халық əні "Дайдидау" Тағыда əлемді таңқалдыруда. World Radio Day 2016…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. 30,0 30,1 Когам ТВ (2016 թ․ փետրվարի 15). «Сәті түскен сұхбат - Гранд Бал, Димаш Құдайбергенов». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  31. «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Əрқашан қайрымдылық кештерін қолдауға дайынмын! Ата- əжелерімізді құрметтейік достар! Ел қариясымен қазыналы екенін естен шығармайық.…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. «Димаш Кудайбергенов выступит на концерте в Кремле» (ռուսերեն). Tengrinews.kz. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  33. «ДИМАШ ҚҰДАЙБЕРГЕН». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  34. «BISERI KAZAHSTANA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  35. «Димаш Кудайберген торжественно поднял флаг "Славянского базара"». Белорусское телеграфное агентство (ռուսերեն). 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  36. «Бала Дауысы -» (ռուսերեն). baladauysy.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. «Almaty Celebrates 1,000th Birthday - The Astana Times». The Astana Times (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  38. «IN THE STATE KREMLIN PALACE TOOK PLACE A CONCERT "ASTANA – HEART OF EURASIA"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  39. «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Парижден жалынды сəлем)))Ертең ЮНЕСКО-ның алдында концертте өнер көрсетемін!»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «Turkic nations to gather in Seoul for Culture Festival [PHOTO]». AzerNews.az (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  41. «Димаш ҚҰДАЙБЕРГЕН в Instagram: «Кореядан сəлем!! Кешке концерт)))5 мемлекеттің елбасылары келеді бұйырса) Оған қоса Елбасымыз -Нұрсұлтан Əбішұлыда болады👏👏👏 # корея #сеул»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  42. «"ПРИЛОЖЕНИЕ к распоряжению Президента Республики Казахстан от 30 декабря 2016 года № 139"».
  43. ««Дүлдүл Димаш» деректі фильмі» (kz). khabar.kz. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «"ПРИЛОЖЕНИЕ к распоряжению Президента Республики Казахстан от 30 декабря 2016 года № 139"».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմաշ Կուդայբերգեն» հոդվածին։