Դարևսկու վահանագլուխ իժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարևսկու վահանագլուխ իժ
Դարևսկու վահանագլուխ իժ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկաթևավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Իժեր
Ցեղ Իսկական իժեր
Տեսակ Դարևսկու իժ
Լատիներեն անվանում
Vipera darevskii
Vedmederja, Orlov & Tunyev, 1986
Հոմանիշներ
  • Vipera kaznakowi dinniki Darevskij, 1956
  • Vipera kaznakowi darevskii Vedmederja, 1984
  • Vipera darevskii Vedmederja, Orlov & Tuniyev, 1986
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 634991

EOL 289375

Դարևսկու վահանագլուխ իժ (Vipera darevskii), Դարևսկու իժ - իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Vipera կամ Pelias ցեղին։

Հանդիպում է Շիրակի մարզում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։

Մարմինը հաստ է, երկարությունը` 13-42 սմ, պոչը` 6-8 անգամ կարճ։ Էգերը խոշոր են արուներից։ Գլոիխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ Աչքերը խոշոր են` մուգ գորշավուն ծիածանաթաղաթով, բիբը` օվալաձև, ուղղահայաց։ Աչքերից դեպի հետ, մինչև պարանոցը, ձգվում են մուգ զոլեր։ Գլխի ճակատային վահանակի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ։ Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Մուգ խալերի մեկական շարք կա նաև կողմնային մակերեսներից։ Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի որովայնի մակերսը մոխրագույն է, արուներինը` գրեթե սև` սպիտակ բծերով։

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ։

Օգտակար է. կարգավորում է միջատների և կրծողների թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png