Դանուբ-Դրավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուբ-Դրավա
Տեսակազգային պարկ
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքԲարանյա
Հիմնվել է1996
Մակերես49 752 հեկտար
Դանուբ-Դրավաը գտնվում է Հունգարիաում
Դանուբ-Դրավա

Դանուբ-Դրավա (հունգ.՝ Duna-Dráva Nemzeti Park), ազգային պարկ Հունգարիայի հարավում, Հարավ-Անդրդանուբյան մարզում, Սոմոգի, Բարանյա և Տոլնա պրովիցիաներում։ Պարկի տարածքը շարունակական չէ, այլ բաղկացած է 21 շրջաններից, որոնք սփռված են մեծ տարածքում, հիմնականում Դանուբի և Դրավայի երկայնքով, ինչպես նաև գետամիջյան հատվածում։ Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 494,79 կմ²։ Դրավա և Դանուբ գետերի միջև կարևոր բնական նշանակություն ունեցող շրջանները բնապահպանական հսկողության տակ են վերցվել 1962 թվականից, իսկ ազգային պարկը հիմնադրվել է 1996 թվականին։

Դիտարժան տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմենեց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղեղատային անտառային տարածք Դանուբի աջ ափին, Սեկսարդից հարավ-արևելք, Մոհաչից հյուսիս-արևելք՝ Բայա քաղաքի դիմաց։ Հեմենեցի տարածքում կազմակերպվել է կենդանաբանական արգելոց, որը մտնում է ազգային պարկի կազմի մեջ։

Հեմենցը կտրված է Դանուբի և նրա վտակ Շիոյի ճյուղային հոսքերով և կողային չորացած հուներով։ Դրանցից շատերն ունեն բավականին ոլորուն տեսք և կազմում են մեծ թվով կղզիներ։

Արգելոցում կազմակերպված է Թափլոշ-Գոգա ցուցադրական գոտի Շիոյի և Դանուբի չորացած հուներից մեկի միջև ընկած հրվանդանում։ Ցուցահանդեսի ցուցադրությունում ներկայացված է այդ տարածաշրջանի հունգարացի գյուղացիների ավանդական կենսակերպը։ Այստեղ կարելի է տեսնել նաև հունգարական ընտանի կենդանիների ավանդական ցեղատեսակներ։ Հեմենեցի կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է՝ այստեղ բնակվում են բազմաթիվ վայրի կենդանիներ, հատկապես թռչուններ՝ արծիվներ, ձկնկուլներ, արագիլներ և այլն։

Դրավայի հովիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրավան հոսում է Հարավային Անդրդանուբյան շրջանի տարածքով ավելի քան 150 կիլոմետր։ Շատ տեղերում այն այստեղ ձևավորում է Խորվաթիայի հետ սահմանը, երբեմն այն ամբողջությամբ մտնում է հունգարական երբեմն էլ խորվաթական տարածք։ Ի տարբերություն Հունգարիայի մյուս խոշոր գետերի՝ Դանուբի և Տիսայի, Դրավան գործնականում չի ուղղվել, այստեղ հիդրոտեխնիկական աշխատանքներ չեն իրականացվել, ինչը հնարավորություն է տվել ափերում պահպանել անաղարտ բնական տարածքները, որոնցից շատերը ներառված են պարկի կազմում։ Շատ տարածքներում Դրավան ձևավորել է բազմաթիվ չորացած հուներ, կողային հոսքեր և կղզիներ։

Ափերին աճում են լաստենի, հացենի, հաճարենի, գետի չորացած հունում և կողային ճյուղավորումներում աճում են ուռիներ։ Գետի ափերի զառիթափերում բույն են դնում ծիծեռնակները, ալկիոնները և խաչկտուցները։ Գետը կարևոր դեր է խաղում չվող ջրային թռչունների համար, վաղ գարնանը Դրավայի տարածքում կարելի է տեսնել դրանց հազարավոր երամներ։

Լանկոցի անտառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրավա գետը

Ձգվում է Վիզվարից դեպի հյուսիս-արևմուտք՝ Դրավային զուգահեռ։ Այստեղ տարածված ծառատեսակներից են կաղնին, կնձենին, հացենին անտառաթփուտները և լիանները։ Հեղեղումների ժամանակ անտառը պարբերաբար ողողվում է։

Բարչյան անտառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարչյան գիհու անտառը ձգվում է Դրավայից հյուսիս՝ Բարչ քաղաքից արևելք, ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։

Մեչեկ և Աբալիգետ քարանձավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեչից հյուսիս գտնվում է Մեչեկի լեռնոտ անտառապատ շրջանը, որի շատ հատվածներ գտնվում են պահպանության տակ։ Մեչեկի ամենահայտնի տեսարժան վայրը Աբալիգետ ստալակտիտային քարանձավն է, որը բաց է հանրության համար[1]։ Քարանձավը ձևավորվել է ստորգետնյա հոսքի հետևանքով ժայռերի քայքայումից։ Քարանձավում բնակվում են չղջիկների պաշտպանված տեսակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պաշտոնական կայք» (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին.(անգլ.)
  • «Статья о парке на сайте «Венгрия изнутри»». www.hungary-ru.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)