Ալկիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն ալկիոն
Ալկիոններ
Ալկիոնը՝ ձուկ ուտելիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ալկիոնանմաններ
Ընտանիք Ալկիոններ
Ցեղ Ալկիոն
Տեսակ Երկնագույն ալկիոն
Լատիներեն անվանում
Alcedo atthis
Linnaeus, 1758
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554549
NCBI 36245

Ալկիոններ (լատին․՝ Alcedinidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 1 տեսակ (երկնագույն ալկիոն (Alcedo atthis)). նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը, 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 27-38 սմ։ Ամփոփ մարմնով, ամրակազմ թռչուն է։ Կտուցն ուղիղ է, երկար պոչը՝ կարճ։ Հասունի մարմինը վերևից վառ կապույտ-կանաչ է, մեջքը, գոտկատեղը, վերնապոչը՝ փայլփլուն կապույտ, ներքևից նարնջագույն։ Այտերը նարնջագույն և սպիտակ են կզակը՝ սպիտակ։ Արուի կտուցը սև է, էգի ենթակտուցը՝ կարմիր շերտով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ավելի խամրած է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրում սուզվում է՝ նախօրոք մի պահ օդում կանգ առնելուց հետո կամ նստած տեղից ջուրը նետվելով։ Սուլում է ականջ ծակող ձայնով։ Տարածված է լճակներում, լճերում, գետերում, ձկնաբուծական ջրավազանների առափնյա շամբուտներում, եղեգնուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են էգը և արուն՝ մայիսին՝ ջրափերի ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում (30-100 սմ խորությամբ)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսկալում է 21 օր։ Ձագերին կերակրում է մայրը։ Ձագերը բնից հեռանում են հունիսի վերջին։ Հուլիսին կարող է ձվադրել և բազմանալ 2 անգամ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկիոններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկիոններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 179
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։