Գոռ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Սահակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 1, 2003(2003-09-01)[1] (20 տարեկան)
Ծննդավայր՝Վեդի, Արարատի մարզ, Հայաստան[2]

Գոռ Սահակյան (սեպտեմբերի 1, 2003(2003-09-01)[1], Վեդի, Արարատի մարզ, Հայաստան[2]), հայ ծանրամարտիկ, 2023 և 2024 թվականների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (մինչև 67 կգ քաշային կարգ), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2023)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Սահակյանը ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 1-ին։

Առաջին մեծ նվաճմանը Գոռը հասել է 2018 թվականին, երբ Միլանում (Իտալիա) կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի 178 կգ արդյունքով (պոկում՝ 80 կգ + հրում՝ 98 կգ) մինչև 50 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը[4]։

2021 թվականին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գոռ Սահակյանը կրկնել է այդ հաջողությունը։ Մինչև 67 կգ քաշային կարգում նա չեմպիոն է հռչակվել երկամարտի 301 կգ արդյունքով (պոկում՝ 136 կգ + հրում՝ 165 կգ)[5]։

2022 թվականին Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում երկամարտի 302 կգ արդյունքով (պոկում՝ 137 կգ + հրում՝ 165 կգ) Գոռ Սահակյանը նույն քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[6]։

Նույն թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դուրես (Ալբանիա) Գոռը կրկին հռչակվել է չեմպիոն։ Երկամարտի նրա արդյունքը 301 կգ էր (պոկում՝ 134 կգ + հրում՝ 167 կգ)[7]։

Կարիերայի մեծագույն նվաճմանը Գոռը հասել է 2023 թվականի ապրիլի 17-ին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Նույն՝ 67 կգ քաշային կարգում, նա, պոկելով 145 կգ և հրելով 175 կգ, երկամարտում ցույց է տվել 320 կգ արդյունք և դարձել ոսկե մեդալակիր[8]։

2023 թվականի նոյեմբերին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Գոռը երկամարտի 305 կգ արդյունքով (140 կգ + 165 կգ) դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող[3]։

2024 թվականի փետրվարի 14-ին Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նա, պոկելով 140 կգ և հրելով 171 կգ, երկամարտում ցույց է տվել 311 կգ արդյունք և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն[9]։

Կարևոր արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեղ Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Տեղ
1 2 3 Արդյունք Տեղ 1 2 3 Արդյունք Տեղ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
2023 Հայաստան Երևան, Հայաստան 67 կգ 140 145 147 145 1 170 175 175 1 320  Ոսկի
2024 Բուլղարիա Սոֆիա, Բուլղարիա 67 կգ 140 145 145 140 3 171 173 171 1 311  Ոսկի
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն
2023 Մեքսիկա Գվադալախարա, Մեքսիկա 67 կգ 140 1 165 2 305  Ոսկի
2022 Հունաստան Հերակլիոն, Հունաստան 67 կգ 130 135 137 137 2 160 165 170 165 3 302  Բրոնզ
2021 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան 67 կգ 125 129 132 132 6 155 162 166 162 5 294 5
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն
2021 Ֆինլանդիա Ռովանիեմի, Ֆինլանդիա 67 կգ 130 134 136 136 1 160 165 166 165 1 301  Ոսկի[10]
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն
2018 (մինչև 15) Իտալիա Միլան, Իտալիա 50 կգ 80 85 85 80 1 95 98 101 98 3 178  Ոսկի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SAHAKYAN GOR
  2. 2,0 2,1 2,2 https://shamshyan.com/hy/article/2022/05/05/1212837/
  3. 3,0 3,1 Արմենիա, Sputnik (20231118T1020+0400). «Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=1925. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2654. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2619. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2646. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան». armenpress.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  10. «Գոռ Սահակյան. Հաղթանակս նվիրում եմ եղբայրներիս ու մյուս հերոսների հիշատակին».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]