Գիորգի Չիտաիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Չիտաիա
վրաց.՝ გიორგი ჩიტაია
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890
ԾննդավայրՓոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 24, 1986(1986-08-24)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ և Քյոնիգսբերգի համալսարան
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմարդաբան և ազգագրագետ
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
 Giorgi Chitaia Վիքիպահեստում

Գիորգի Չիտաիա (վրաց.՝ გიორგი ჩიტაია, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890, Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ազգագրագետ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1969), Թբիլիսիի բացօթյա ազգագրական թանգարանի հիմնադիր։ Հետազոտել է վրացիների և կովկասյան այլ ժողովուրդների ծագումնաբանություն-ազգաբանությունը, նյութական ու հոգևոր մշակույթը, ուսումնասիրել Հարավային Կովկասի հողագործական համակարգերն ու գործիքները, ինչպես նաև գյուղական ճարտարապետությունը։ Միաժամանակ զբաղվել է ազգագրության ընդհանուր հիմնահարցերով, մշակել ազգագրական հետազոտությունների ընդհանուր մեթոդաբանություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 10-ին (նոր տոմարով՝ 23-ին), Փոթիում։ 1907 թվականին ավարտել է ծննդավայրի քաղաքային ուսումնարանը, որից հետո ուսումը շարունակել է Թիֆլիսի արական գիմնազիայում։ 1911 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայ-վրացական բաժինը, 1913-ին՝ Քյոնիգսբերգի համալսարանը, որտեղ ունկնդրել է գերմանացի անվանի ազգագրագետ Կառլ Բրոկելմանի դասախոսությունները։ Ազգագրության հիմունքներն ուսումնասիրել է Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ Իվանե Ջավախիշվիլու ղեկավարությամբ։

Համալսարանն ավարտելուց հետո՝ 1916 թվականին վերադարձել է Փոթի, դասավանդել հայրենի բնօրրանի գիմնազիայում, որտեղ էլ ընդունվել է Վրաստանի սոցիալ-դեմոկրատական (մենշևիկյան) կուսակցության շարքերը։

1918—1921 թթ. պաշտոնավարել է որպես Փոթու քաղաքային խորհրդի նախագահ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո դադարեցրել է քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքի։

1920-ական թվականներին Չիտաիան մի շարք ազգագրական գիտարշավներ է կազմակերպել Վրաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման, գիտական որոշարկման ու փաստաթղթավորման նպատակով։ 1966 թվականին Թբիլիսիում նրա նախաձեռնությամբ բացվել է իր տեսակի մեջ եզակի, բացօթյա ազգագրական թանգարան[2][3], որտեղ այսօրվա դրությամբ հավաքված է 17-20-րդ դարերի ավելի քան 70 տնային տնտեսություն՝ Վրաստանի տարբեր ծայրերից բերված տներով, դրանց կահկարասիով, գործիքներով հանդերձ[4]։

Վաստակաշատ գիտնականը վախճանվել է 79 տարեկան հասակում՝ 1969 թվականին։ Հուղարկավորվել է Դիդուբեի պանթեոնում։

Նրա ծննդյան 120-ամյա տարելիցի կապակցությամբ սկսվել է «Վրաց ժողովրդի ավանդական մշակույթը» խորագրով գիտահանրամատչելի մատենաշարի հրատարակությունը։ Այդ մատենաշարի շրջանակներում, անվանի գիտնականի գործընկերների, մասնավորապես՝ համբավավոր քանդակագործ Զուրաբ Ծերեթելու, ինչպես նաև ազգագրական թանգարանի ներկայիս ղեկավար, պրոֆեսոր Տամիլա Ցագարեիշվիլու աջակցությամբ, լույս է ընծայվել Գիորգի Չիտաիայի գիտական աշխատությունների հինգհատորյակը։

Ուշագրավ փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Գ. Չիտաիայի կազմակերպած ազգագրական բոլոր գիտարշավներին անխտիր մասնակցել է Զուրաբ Ծերեթելին, ով ներկայումս Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (27.01.1971)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Open Air Museum Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Georgian National Museum. Retrieved on March 24, 2008.
  3. G. Chitaia Museum of Ethnography - Open Air Museum(չաշխատող հղում). Ministry of Culture, Monuments Protection and Sport. Retrieved on March 24, 2008.
  4. «Строения дарбази». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Չիտաիա» հոդվածին։