Գարեգին Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Երիցյան
Ծնվել էմայիսի 7 (19), 1879[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1966(1966-10-15)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1901)[1]
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Ժանրգրաֆիկա
ՈւսուցիչՀարություն Շամշինյան և Վարդգես Սուրենյանց
Պարգևներ
ՀայրԱլեքսանդր Երիցյան[2]
Գարեգին Երիցյան Վիքիդարանում

Գարեգին Ալեքսանդրի Երիցյան (մայիսի 7 (19), 1879[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1966(1966-10-15)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրաֆիկ, թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Երիցյանը ծնվել է Թիֆլիսում։ 1898-1901 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1909-1918 թվականներին մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատրոնների ստեղծման աշխատանքներին։

Հեղինակել է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը (1916), «Սայաթ-Նովա» երաժշտական դրաման (1917) և այլ գործեր։ 1921-1925 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն) նկարիչ։ Կազմակերպել է մի շարք ներկայացումներ՝ «Ավազակները» (1922), «Ռևիզոր» (1923) և այլն[3]։

Առաջին ուսուցիչներն են եղել նկարիչներ Հարություն Շամշինյանը և Վարդգես Սուրենյանցը։ 1898 թվականին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնում[4]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի գրքերի առաջին ձևավորողն է՝ «Շունն ու կատուն», «Ախթամար»։ 1921 թվականից աշխատել է որպես Երևանի պետական թատրոնի նկարիչ, որտեղ իրականացրել է 27 բեմադրություն, այդ թվում՝

  • «Պեպո»
  • «Հույսի կործանումը»
  • «Ավազակներ»
  • «Ջրասույզ զանգ»
  • «Օթելլո»
  • «Երևակայական հիվանդ»

Հայտնի է նաև որպես երգիծական ամսագրերի խմբագիր-հրատարակիչ և ամսագրեր նկարազարդող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Գարեգին Երիցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Երիցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 592