Գաբրիել Կաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Կաֆյան
ԱԱՀ՝ Գաբրիել Գերասիմի Կաֆյան
Ծննդյան օր՝ 1860
Ծննդավայր՝ ԼՂՀ ԼՂՀ Շուշի
Վախճանի օր՝ 1930
Վախճանի վայր՝ Վրաստան Վրաստան Թբիլիսի
Մասնագիտություն՝ ազգային-ազատագրական
շարժման գործիչ

Գաբրիել Գերասիմի Կաֆյան (1860 Շուշի, Արցախ1930 Թբիլիսի), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Գաբրիել Կաֆյանը սովորել է Ցյուրիխի համալսարանում։ 1887-ին Ա․ և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը։ 1889-ին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, Փարիզում մտել երկրորդ Ինտերնացիոնալի մեջ։ 1890 թթ. սկզբներին գործել է Կոստանդնուպոլսում, մասնակցել Գում-Դափուի հակասուլթանական ցույցին։ Նրա մասնակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում և Ւսսրբերդում։ Կաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլթանական շարժման մեջ, սակայն 1893-ին ձերբակալվել ու նետվել է բանտ։ Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև Գաբրիել Կաֆյանը մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ։

Եվդոկիայում նորից ձերբակալվել և տեղափոխվել է Կ. Պոլիս։ Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի, նրան հանձնել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին։ Գաբրել Կաֆյանը փոխադրվել է Պետերբուրգ։ Ցարական դատարանը նրան դատապարտեց ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգը։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png