Բրետ Գլեդման
| Բրետ Գլեդման | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Բրետ Գլեդման |
| Ծննդյան օր՝ | 19.12.1966 |
| Ծննդավայր՝ | Վետասկիվին, Ալբերտա նահանգ, Կանադա |
| Ազգություն | կանադացի |
| Աշխատանք՝ | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Բրետ Գլեդման (անգլ.՝ Brett J. Gladman) , ծնվել է 1966 թվականի ապրիլի 19-ին, Կանադայում, Ալբերտա նահանգի, Վետասկիվին քաղաքում — ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Բրիտանական Կոլումբիայի համալսարանում Վանկուվերում (Կանադա)։ Բ. Գլեդմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի բազմաթիվ երկնային մարմինների հայտնաբերողը, կամ հայտնաբերողների թիմի անդամը — աստերոիդներ, Կոյպերի գոտու գիսաստղեր և հսկա մոլորակների բազմաթիվ արբանյակներ՝
Ուրան՝ Կալիբան, Սիկորակսա, Պրոսպերո, Սետեբոս, Ստեֆանո և Ֆերդինանդ.
Սատուրն՝ տասնյակ արբանյակներ, որոնցից ամեն մեկը անվանված է կանադական ինուիտների, ֆրանսիական և նորվեգիական աստվածների անուններով, և միավորված են խամապատասխան խմբերում, ըստ թեմայի։
Յուպիտեր՝ անձամբ և համատեղ ուրիշների հետ հայտնաբերված են 6 արբանյակներ։
Նրա պատվին անվանվել է (7638) Գլեդման (1984 UX) աստերոիդը։