Բռնչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնչի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Viburnaceae
Ցեղ Բռնչի (Viburnum)
L., 1753

Բռնչի (լատին․՝ Viburnum), գերիմաստի, այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), Հայաստանում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը հանդիպում է Սյունիքի և հյուսիսարևելյան մարզերի կաղնու-բոխու ենթանտառներում և թփուտներում, երկրորդը՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մանրանտառներում, անտառեզրերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 540