Բորիս Դյուշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Դյուշեն
1886 - 1949
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Ստալինյան մրցանակ

Բորիս Դյուշեն (ռուս.՝ Борис Вячеславович Дюшен, 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի աշխատակից, ինժեներ-գնդապետ[1]:527, լրագրող, Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ (1903, Առաջին համաշխարհային, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։ ՆԳԺԿ- ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության հատուկ գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր ինժեներ[1]:527: ԽՍՀՄ Ստալինյան մրցանակի դափնեկիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Դյուշենը ծնվել է 1886 թվականին հրետանային գեներալ Վյաչեսլավ Ալեքսանդրի Դյուշենի ընտանիքում[1]:527: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական համալսարանը և աշխատել որպես ինժեներ։ 1914 թվականից ծառայել է ռուսական կայսերական բանակում, ռազմական էլեկտրատեխնիկական դպրոցն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի (փոխ-տեղակալ) կոչում։ Կասպից ծովի 148-րդ հետևակային գնդի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և վիրավորվել։

Դյուշենի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը

1917 թվականին ղեկավարել է Յարոսլավլի զինվոր-պատգամավորների խորհուրդը, եղել է կոմիսարի օգնական, այնուհետև՝ Յարոսլավլի մարզի Ժամանակավոր կառավարության կոմիսար։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հանդես է եկել բոլշևիկների դեմ և ձերբակալվել է, սակայն Ալեքսանդրա Կոլոնտայի միջնորդությամբ ազատ է արձակվել[1]:527: 1918 թվականի հուլիսին եղել է Յարոսլավլի ապստամբության առաջնորդներից և ակտիվ մասնակիցներից մեկը։

Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, 1919 թվականին ծառայել է բանակի գեներալ Նիկոլայ Յուդենիչի շտաբի պրոպագանդայի վարչությունում։ Ակտիվ կերպով համագործակցել է աջ էսեռների Ռևելյան «Ազատ Ռուսաստան» թերթի հետ։ Հյուսիսարևմտյան բանակի շտաբում եղել է կապի ծառայության պատասխանատու՝ կապիտանի կոչումով։ 1919 թվականին արտագաղթել է Էստոնիա, ապա՝ Բեռլին։ 1921 թվականին եղել է «Накануне» թերթի խմբագրական խորհրդի անդամ, հավատարիմ խորհրդային հայացքներին՝ համագործակցել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից միացյալ պետական քաղաքական վարչության հետ։

1926 թվականին վերադարձել է ԽՍՀՄ, ապրել Մոսկվայում, նշանակվել է ՌՍՖՍՌ կրթության Ժողովրդական կոմիսարիատի պրոֆեսիոնալ կրթության գլխավոր վարչությանը կից հեռակա ուսուցման վարչության պետ։ Երկար տարիներ որպես ինժեներ աշխատել է «Изобретатель» ամսագրում։ 1935 թվականի հոկտեմբերի 4-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մարմինների կողմից։ «Հակահեղափոխական խմբի և հակասովետական ագիտացիայի ակտիվ մասնակցության» մեղադրանքով (ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 58-10, 58-11 հոդվածներ) 1936 թվականին 5 տարով ազատազրկվել է, սակայն 1940 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ վաղաժամ ազատ է արձակվել[3]։

1940 թվականին աշխատանքի է անցել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, որտեղ եղել է հատուկ լաբորատորիայի ինժեներ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Республики Прибалтики: Эстонія, Латвія, Литва»;Русское универсальное изд-во, Berlin : Russkoe universalʹnoe izd-vo, 1921 г.
  • «Теорія относительности Эйнштейна»; Русское универсальное изд-во, Berlin : Russkoe universalʹnoe izd-vo, 1921 г.
  • «Радиотелеграфия: её основы, успехи и роль в современной жизни»; Знание, Berlin : Znanie, 1921.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия секретных служб России. М., АСТ., 2003 г
  2. Журнал Родина. 1993 г. № 7. с. 64.
  3. «Биография Б. В. Дюшена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  4. Дюшен Б. В.: Труды

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия секретных служб России. М., АСТ., 2003 г, 800 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Դյուշեն» հոդվածին։